10:37 22 հունվարի 2018
Ուղիղ եթեր
Անն Իդալգո

Փարիզի քաղաքապետ. «Պատմության ժխտումը հղի է նրա կրկնությամբ»

Yerevan
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
5310

Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն Հայոց ցեղասպանության պատմությունը սեփական պատմությունն է համարում։ Այդ մասին նա հայտնել է Փարիզում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի հիշատակի կապակցությամբ կազմակերպած երեկոյի ընթացքում։

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն Հայոց ցեղասպանության պատմությունն իր պատմությունն է համարում։ Այդ մասին նա հայտնել է Փարիզում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի հիշատակի կապակցությամբ կազմակերպած երեկոյի ընթացքում, որը կազմակերպել էր Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը, հայտնում է Nouvelles d'Armenie-ն։

Հիդալգոն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման պայքարում իր աջակցությունն է հայտնել հայերին։

«Հայոց ցեղասպանությունը նաև իմ պատմությունն է, քանի որ այն մարդկության պատմության մի մասն է»,- ասել է Փարիզի քաղաքապետը։

Նրա խոսքով` Հայոց ցեղասպանության ճանաչման համար մղվող պայքարը դեռ չի ավարտվել։ «Եթե մենք մերժենք պատմությունը, այն կկրկնվի»,- ասել է նա։

Հիդալգոն երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի հայերին այն բանի համար, որ նրանք հավատարիմ մնացին իրենց արմատներին՝ ինտեգրվելով ֆրանսիական հասարակությանը։ Հանդիպմանը ներկա էին նաև Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտչյանը, այդ երկրի հերոսներ Մարկ Մուղալյանը, Արսեն Չաքարյանը, հասարակական, մշակույթի և քաղաքական գործիչներ։

Русская версия

Գլխավոր թեմաներ