06:25 27 մայիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD480.03
  • GBP609.35
  • EUR537.15
  • RUB7.44
Ջուլիան Ասանժ

Ասանժը Հայոց ցեղասպանության մասին փաստեր կներկայացնի նոր ֆիլմում

© Sputnik / Алекс Макнотон
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Ապրիլի 24. Հայոց ցեղասպանության չմոռացվող էջը (21)
10421

Հայոց ցեղասպանության մասին վավերագրական ֆիլմի պրեմիերան նախատեսված է աշնանը։

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության մասին «Ժխտման ճարտարապետները» (Architects of Denial) նոր վավերագրական ֆիլմը լայն լսարանին կներկայացվի ԱՄՆ-ում հոկտեմբերի 6-ին։ Այս մասին նշված է ֆիլմի ֆեյսբուքյան էջում։

Ցեղասպանության պատմությունը կներկայացնեն փորձագետ պատմաբաններն ու ոճրագործության ականատեսները։

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը, որը հանդես գալիս է փորձագետի դերում, հայտարարել է, որ հայերի զանգվածային ոչնչացումը նախապես ծրագրված է եղել։

Փորձագետի դերում հանդես է գալիս նաև Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) նախկին աշխատակցուհին, որը պարզաբանում է, թե ինչու Սպիտակ տունը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը։

«Նա աշխատել է ՀԴԲ-ում։ Այժմ նա ամեն ինչ կպատմի», —գործակալն այսպես է ներկայացվում ֆիլմի թրեյլերում։

«Ժխտման ճարտարապետները» ֆիլմի ռեժիսորը Դևիդ Լի Ջոնսն է։ Ֆիլմի ստեղծման գործին մասնակցել են Dada Films, Preserving Humanity Films, Primo Vision, Montel Media Group, Tanit Productions և Blitz Films կինոստուդիաները։

Русская версия 

թեմա:
Ապրիլի 24. Հայոց ցեղասպանության չմոռացվող էջը (21)

Գլխավոր թեմաներ