03:33 10 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.10
  • GBP612.97
  • EUR536.59
  • RUB6.66
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
3110

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանը անդրադարձել է թուրքական ոստիկանության կողﬕց մայիսի 7-ին «Բելգե» հրատարակչատան վրա իրականացված հարձակմանը:

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. Այս թեմայով Կարո Փայլանը գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում: «Բելգե» հրատարակչատունը գրի է առել Թուրքիայի հանցանքների պատմությունը… Գոնե առգրավված գրքերը կարդացեք»,- նշել է Փայլանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ թուրքական ոստիկանությունը մայիսի 7-ին հարձակվել է հայտնի հրապարակախոս, Հայոց ցեղասպանությունը ճանաչած գործիչ Ռագըփ Զարաքոլուի և նրա կնոջ՝ Այշենուր Զարաքոլուի հիմնադրած «Բելգե» հրատարակչատան վրա: Շուրջ 40 տարի ընդդիմադիր հրատարակչությամբ զբաղվող «Բելգե» հրատարակչատանը ոստիկանությունն առգրավվել է երկու հազար գիրք:

Русская версия

Գլխավոր թեմաներ