03:23 20 հուլիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD480.60
  • GBP624.64
  • EUR557.74
  • RUB7.57
Հրանտ Դինք

Հրանտ Դինքի գաղափարները կշարունակեն տարածվել

ajansuniversite.istanbul.edu.tr
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
4510

«Հրանտ Դինք» միջազգային հիմնադրամը կշարունակի Դինքի գաղափարները տարածող ծրագրերի իրականացումը։

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Հրանտ Դինքի ժառանգությունը շարունակող ու Դինքի գաղափարները տարածելու նպատակով 2007 թվականին Դինքի ընտանիքի անդամների ու ընկերների հիմնադրված «Հրանտ Դինք» միջազգային հիմնադրամը կշարունակի Հայաստան-Թուրքիա ուսումնասիրությունների ծրագիրը և Թուրքիա-Հայաստան ուսումնասիրությունների միջոցառումները: Այս մասին Sputnik Արմենիային տեղեկացրեց հիմնադրամի Հայաստան-Թուրքիա ծրագրի համակարգող Բուրջու Բեջարմանը:

Նշենք, որ հիմնադրամի ուշադրության ներքո գտնվող ոլորտները տարբեր են՝ մշակույթ և արվեստ, կրթություն, պատմություն, ժողովրդավարություն և մարդու իրավունքներ:

«Հիմնադրամը ստեղծվել է Դինքի գաղափարները շարունակելու համար: Դինքի շատ էր երազում Թուրքիայի ժողովրդավարության, անցյալի ընդունման ու Հայաստանի հետ հարաբերությունների մասին: Մենք մեր ծրագրերով փորձում ենք հետևել նրա քայլերին»,-նշեց ծրագրի համակարգողը։

Նրա խոսքով` բոլոր երկրները պետք է ձգտեն ավելի ժողովրդավար դառնալ, ինչը պետք է մարտահրավեր լինի ամենուր։

«Թուրքիան նույնպես պետք նախևառաջ իրավունքների հավասարության ձգտի։ Դրա համար մենք պետք է ավելի ուժեղ քաղաքական գործիչներ ու հասարակության ունենանք: Այս ուղղությամբ դեռ աշխատանքներ պետք է տարվեն,- ասաց Բեջարմանը:

Թուրքիայի «Ակոս» թերթի հիմնադիրն ու խմբագիրը փորձում էր հաշտարար կամուրջ դառնալ հայերի և թուրքերի միջեւ՝ շատ հաճախ քննադատվելով ու հալածանքների ենթարկվել մամուլում: Մտքերի ու գործունեության պատճառով Դինքը դարձել էր Թուրքիայի ծայրահեղական խմբավորումների թիրախը։ Նա սպանվեց, սակայն իր ողբերգական մահվան պատճառով թուրք մտավորականներից շատերը սկսեցին խոսել Հայոց Ցեղասպանության մասին:

«Անշուշտ, թուրքական հասարակության մեջ նրա ողբերգական մահով փոփոխություն եղավ: Նրա ուղերձը տեղ հասավ մարդկանց, և շատերը սկսեցին լսել ու հասկանալ նրա ասածը: Նրա թաղումը, որը Թուրքիայում ամենամարդաշատներից էր, կարծում եմ` դրա մասին է խոսում: Այո՛, Դինքի մահը մարդկանց մտածողության մեջ շատ բան փոխեց: Հենց դրանից հետո մենք ավելի շատ սկսեցինք խոսել Ցեղասպանության մասին»,- ասաց Բեջարմանը:

Հիմնադրամը, հաշվի առնելով ԶԼՄ-ների դերը հասարակության մեջ, մոնիտորինգի և համագործակցության ծրագրեր է իրականացնում լրատվամիջոցների շրջանում: Թուրք-հայկական երկխոսության ծրագիրը, որը «Հրան Դինք» հիմնադրամի և Հենրիխ Բյոլի հիմնադրամի համատեղ նախաձեռնությունն է, մեկնարկել է 2009 թվականին: Ծրագրի շրջանակում թուրք և հայ լրագրողների համար կազմակերպվում են փոխայցելություններ: Ստեղծվել է հաղորդակցային ցանց, որն օգնում է մասնակից լրագրողներին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվությունը միմյանց տրամադրելու գործընթացում: Ծրագիրը ոչ միայն հայերի, այլ նաև Թուրքիայում բնակվող ազգային այլ փոքրամասնություններին է վերաբերում՝ քրդերին, հույներին և այլն: Իրականցվում են նաև փոխանակման այլ ծրագրեր:

«Ես հավատում եմ, որ կգա մի օր, երբ այս երկու երկրների համագործակցությունն այլ մակարդակ կթևակոխի՝ ոչ միայն հասարակական ոլորտի մակարդակով, այլ նաև` պետական: Այո, ես հավատում են, որ սահմանները մի օր կբացվեն»,- շեշտեց Բուրջու Բեջարմանը:

«Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է Ստամբուլում, 2007 թվականի հունվարի 19-ին։ Ամեն տարի այդ օրը Դինքի համախոհները և բոլոր նրանք, ովքեր պայքարում են անարդարության դեմ, երթ են կազմակերպում դեպի խմբագրատուն, բացականչելով. «Մենք բոլորս հայ ենք, մենք բոլորս Հրանտ Դինքն ենք»։

Русская версия

Գլխավոր թեմաներ

  • ՀՀ ԶՈւ զինծառայողներ

    Ադրբեջանական լրատվամիջոցները շարունակում են պնդել, որ Հայաստանի գերի ընկած քաղաքացի Կարեն Ղազարյանը դիվերսանտ է։ Համացանցում հայտնվել են լուսանկարներ, որոնք իբր ապացուցում են այդ փաստը։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը բացահայտել է ֆեյքը, իսկ Sputnik Արմենիային հաջողվել է շփվել լուսանկարում պատկերված մարդու հետ։

    313
  • Նիկոլ Փաշինյանը Դոնալդ Տուսկի հետ. Բրյուսել 12 հուլիսի 2018 թ.

    «Թավշյա» հեղափոխության անարյուն լինելը և բռնի ուժի բացակայությունը հիացմունքի արժանացավ թե ՛ Եվրոպայում, թե՛ ԱՄՆ–ում. բայց և այնպես՝ արևմուտքից ոչ ոք չի շտապում Հայաստանը ողողել նյութական օգնությամբ և գործարար ներդրումներով։ Դա պարզ է դարձել Փաշինյանի` Բրյուսել կատարած ուղևորությունից հետո, և դա հաստատել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Միլսը։

    160
  • Ռուբեն Հայրապետյան. ՀՖՖ նախագահ

    Մենք այժմ ֆուտբոլում ականատես ենք լինում բրոունյան շարժման։ Խառնաշփոթ ակումբներում, հակասություններ ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի վարքում. կանխատեսում են, որ նրա տեղը կզբաղեցնի Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, նա համաձայնում է, բայց ասում՝ կարող է պաշտոնը զիջել Յուրի Ջորկաեֆին։ Փորձենք հասկանալ։

    220