23:34 17 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD483.90
  • GBP635.94
  • EUR559.68
  • RUB7.38
Մերի Փափազյան

Մերի Փափազյանը` Սան Խոսեի համալսարանի ռեկտոր

© Massispost
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
4230

Կալիֆոռնիայի նահանգի Սան Խոսեի համալսարանի ռեկտոր է նշանակվել Մերի Փափազյանը։

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի — Sputnik. Հայուհի Մերի Փափազյանն առաջին հայուհին է Կալիֆոռնիայի նահանգի համալսարանի ռեկտորի պաշտոնում և պատմության մեջ երրորդ կինը, որը ղեկավարել է ուսումնական այս հաստատությունը։ Այս մասին հայտնում է Massis Post-ը:

Դոկտոր Փափազյանն իր ելույթում խոսել է հայկական արմատների մասին՝ սկսելով Ցեղասպանության պատմությունից, որի մասին նրան պատմել են իր տատն ու պապը։

Նա խոսել է նաև այն մասին, թե իր ծնողներն ինչպես են իրենց երեխաներին փոխանցել կրթության հանդեպ սերը:

Պաշտոնը ստանձնելու արարողությանը մասնակցել է Հայ առաքելական եկեղեցու արևմտյան թեմի ներկայացուցիչ, վանահայր Դաթև Հարությունյանը: Նա փոխանցել է արևմտյան թեմի առաջնորդ, Հովնան արքեպիսկոպոս Դերդերյանի շնորհավորանքը՝ նշելով կրթության արժեքը որպես հզորագույն գործիք, որի միջոցով ապահովվում է հասարակության ապագա բարգավաճումը:

Գլխավոր թեմաներ