00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
Կարեն Իգիթյան
Ադրբեջանը շարունակելու է իր զավթողական քաղաքականությունը․Իգիթյան
19:48
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ–ում ցույցի մասնակից հայերը, քրդերն ու հույները հարձակման են ենթարկվել էրդողանականների կողմից

© Dave Clark / AFPАкция протеста против визита Эрдогана у Белого дома
Акция протеста против визита Эрдогана у Белого дома - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանի ԱՄՆ այցի կապակցությամբ Ամերիկայի Հայ դատի և մի շարք քրդական կազմակերպությունների նախաձեռնած ցույցի մասնակիցները թուրք ազգայնամոլների կողմից հարձակման են ենթարկվել։

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. Մայիսի 16-ին Թուրքիայի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Միացյալ Նահանգներ։ Նրա այցի ժամանակ Էրդողանի դեմ կազմակերպված խաղաղ ցույցի մասնակիցների վրա հարձակվել են էրդողանամետ թուրք ազգայնական ուժեր, որոնց վայրագ գործողությունները չէին կարողանում կանխել անգամ ամերիկյան ոստիկաննները։ Այս մասին տեղեկացնում է hairenikweekly.com-ը։

The Washington Post-ի տեղեկություններով՝ բախումների հետևանքով ինը մարդ է վիրավորվել, նրանք տեղափոխվել են հիվանդանոց: Վաշինգտոնի ոստիկանության խոսնակ Դասթին Սթերնբեքը նշել է, որ երկու մարդ է ձերբակալվել:

Ցույցը կազմակերպվել էր Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբի, Ամերիկայի Հելենական խորհուրդի և մի շարք քրդական և ասորական կազմակերպությունների կողմից։

«Սա այնպիսի բռնություն էր, որ երբեք չեք սպասի տեսնել ԱՄՆ մայրաքաղաքում: Դա այնպիսի բռնություն էր, որ կարելի է տեսնել Էրդողանի Թուրքիայում և այլ բռնապետություններում»,- ֆեսբուքյան իր էջում գրել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը` նաև հարձակման մի մասը ուղիղ հեռարձակելով սոցցանցում:

Արամ Համբարյանը տեսանյութում պատմել է, որ Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտակայքում գտնվող կանաչ տարածքում ցուցարարները խաղաղ ցույց են անցկացրել, երբ փողոցի մյուս կողմից մի խումբ էրդողանամետ ցուցարարներ ճեղքել են ոստիկանական պատնեշը և հարձակվել ցուցարարների վրա:

«Սա այն բռնությունն է, որ տեսնում ենք Անկարայում, և նրանք այն բերում են այստեղ: Մի բան է Թուրքիայի իշխանությունների համար դա անել իր սեփական քաղաքացիների նկատմամբ, դա սարսափելի է: Մեկ այլ բան է մեզ՝ ամերիկաբնակներիս համար, տեսնել, թե ինչպես է դա տեղափոխվում Միացյալ Նահանգներ»,- ասել է Համբարյանը:

Էրդողանի պաշտոնական այցելության դեմ կազմակերպված ցույցը տեղի էր ունենում Վաշինգտոնում, թուրքական դեսպանատան մոտ։

 

Լրահոս
0