04:22 20 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Վթար Նյու-Յորքում

ԶԼՄ–ները մանրամասներ են իմացել Նյու Յորքում հետիոտների վրա կատարած վրաերթի վերաբերյալ

© REUTERS/
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
1710

Ոստիկանության նախնական վարկածով` տղամարդը գտնվել է թմրադեղերի ազդեցության տակ։

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի — Sputnik. Նյու Յորքի կենտրոնում հետիոտներին վրաերթի ենթարկած Բրոնքսի բնակիչ Ռիկարդո Ռոխասը գտնվել է ոչ սթափ վիճակում։ Վրաերթի հետևանքով մի աղջիկ է մահացել և 20 մարդ տուժել։ Այդ մասին հայտնում է The New York Times-ը` հղում անելով իր աղբյուրներին։

Տվյալների համաձայն` Ռոխասը ոստիկանների հարցաքննության ժամանակ հայտնել էր, որ գլխում ինչ-որ ձայներ էին հնչում։ Իրավապահ մարմինների աշխատակիցը նշել է, որ անցկացրած թեստերը ցույց են տվել. վարորդը գտնվում էր մի նյութի ազդեցության տակ, որն օրգանիզմում հայտնվում է ծխելու հետևանքով, սակայն հետազոտության արդյունքները դեռ ամբողջությամբ պարզ չեն։ Նշվում է, որ Ռոխասը ԱՄՆ ՌԾՈՒ նախկին զինծառայող է, որտեղից նրան հեռացրել էին անհարգալից պահվածքի համար։ Նրան երկու անգամ ձերբակալել են հարբած և թմրանյութերի ազդեցության տակ մեքենա վարելու համար։

Բացի այդ, 2015 թվականին նրան կալանավորել էին իր ծանոթին դանակով սպառնալու համար։

Ավելի վաղ իշխանությունները պարզաբանել են միջադեպի հետևանքով տուժածների քանակը։ Ականատեսները նաև պատմել են տեսածի մասին։ Մայիսի 18-ին Նյու Յորքի կենտրոնական հրապարակում Honda ավտոմեքենայի վարորդը բարձրացել է մայթին և բախվել հետիոտների խմբին։ Վրաերթի հետևանքով 18-ամյա աղջիկ է մահացել, ավելի քան 20 մարդ տարբեր վնասվածքով գտնվում է հիվանդանոցներում։

Русская версия

Գլխավոր թեմաներ

  • Անտոն Մելնիկով

    Եկատերինբուրգի բնակիչ Անտոն Մելնիկովը Հայաստանի ու հայկական մշակույթի մեծագույն երկրպագուներից է։ Այս տարի նա առաջին անգամ է եկել մեր երկիր և եղել այն վայրերում, որոնց մասին միայն գրքերում էր կարդացել։ Անտոնը հայերեն է սովորում ու ծրագրում է տեղափոխվել Երևան։

    17
  • ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ԳԱՐԵՋՐԻ ՉՈՐՐՈՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ

    Երևանի կենտրոնում այսօր մարդիկ շրջում են ալկոհոլային խմիչքով լցված բաժակներով։ Հայաստանի մայրաքաղաքում գարեջրի տոն է։

    32
  • Սոնա Շահգելդյանի շունը

    Կենդանիների իրավունքների պաշտպանների և կենդանասերների նախաձեռնությամբ 15 տարի առաջ օրացույցի վրա օգոստոսի 19-ն ամրագրվեց որպես «Անօթևան կենդանիների միջազգային օր»: Երգչուհի Սոնա Շահգելդյանը և դերասանուհի Տաթև Հովակիմյանը պատմում են իրենց չորքոտանի ընկերների, ինչպես նաև անօթևան կենդանիների հանդեպ հասարակական վերաբերմունքի մասին:

    25