04:19 20 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Հասան Ռոհանի

Հասան Ռոհանին կշարունակի ղեկավարել Իրանը

© Sputnik/ Asatur Yesayants
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
4020

Նախնական տվյալների համաձայն՝ Իրանում կայացած նախագահի ընտրության ժամանակ Հասան Ռոհանիի օգտին է քվեարկել 21,6 մլն, նրա գլխավոր մրցակից Իբրահիմ Ռաիսիի օգտին՝ 14 մլն մարդ:

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի — Sputnik. Իրանի գործող նախագահ Հասան Ռոհանին մայիսի 19-ին կայացած նախագահական ընտրությունների անվիճելի առաջատարն է և, ըստ ամենայնի, կընտրվի պաշտոնավարման 2-րդ ժամկետի համար:

Իրանական ԶԼՄ-ները նշում են, որ երկրի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 68-ամյա Ռոհանին ստացել է 14.619 մլն ձայն, իսկ 56-ամյա Ռաիսին՝ 10.125 մլն:

Իրանի նախագահական ընտրություններին մասնակցությունը կազմել է մոտ 70 տոկոս: Ընտրություններին քվեարկել է ավելի քան 40 մլն մարդ, ինչը կազմում է գրանցված ընտրողների մոտ 70 տոկոսը։

Իրանի նախագահի թեկնածուները չորսն էին՝ գործող նախագահ Հասան Ռոհանին, Այաթոլա Իբրահիմ Ռաիսին, նախկին փոխնախագահ Մոստաֆա Հաշեմի Տաբան և մշակույթի նախկին նախարար Մոստաֆա Աղա Միրսալիմը։

Գլխավոր թեմաներ

  • Անտոն Մելնիկով

    Եկատերինբուրգի բնակիչ Անտոն Մելնիկովը Հայաստանի ու հայկական մշակույթի մեծագույն երկրպագուներից է։ Այս տարի նա առաջին անգամ է եկել մեր երկիր և եղել այն վայրերում, որոնց մասին միայն գրքերում էր կարդացել։ Անտոնը հայերեն է սովորում ու ծրագրում է տեղափոխվել Երևան։

    17
  • ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ԳԱՐԵՋՐԻ ՉՈՐՐՈՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ

    Երևանի կենտրոնում այսօր մարդիկ շրջում են ալկոհոլային խմիչքով լցված բաժակներով։ Հայաստանի մայրաքաղաքում գարեջրի տոն է։

    32
  • Սոնա Շահգելդյանի շունը

    Կենդանիների իրավունքների պաշտպանների և կենդանասերների նախաձեռնությամբ 15 տարի առաջ օրացույցի վրա օգոստոսի 19-ն ամրագրվեց որպես «Անօթևան կենդանիների միջազգային օր»: Երգչուհի Սոնա Շահգելդյանը և դերասանուհի Տաթև Հովակիմյանը պատմում են իրենց չորքոտանի ընկերների, ինչպես նաև անօթևան կենդանիների հանդեպ հասարակական վերաբերմունքի մասին:

    25