00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
4 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Как нацистская Германия превзошла расистские "законы Джима Кроу"
15:04
24 ր
Исторический ликбез
Третий Рейх: нацизм, расовая сегрегация по подобию США
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Աբովյան time
On air
18:27
30 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արտասահմանում ապրող վրացահայերին Թբիլիսին կներառի իր սփյուռքի ցանկում

© фото - Александр СватиковВид на город Тбилиси с подъема по Пушкинской улице к Площади Свободы
Вид на город Тбилиси с подъема по Пушкинской улице к Площади Свободы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արտասահմանում բնակվող Վրաստանի քաղաքացիները՝ անկախ ազգությունից, կդիտարկվեն որպես վրացական սփյուռք։ Վրացահայերը կարող են կապող օղակ դառնալ իրենց ապրած երկրի և Վրաստանի միջև։

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Վրաստանում ծնված էթնիկ հայերը, որոնք հայկական սփյուռքի ներկայացուցիչ են համարվում, հիմա կարող են նաև արտասահմանում վրացական համայնքի ցուցակը համալերել։

Бывшие торговые ряды Манташева, ныне улица Шардена - Sputnik Արմենիա
Հայերը մյուսներից ավելի շատ ներդրում ունեն Վրաստանի զբոսաշրջության զարգացման գործում

«Վրաստանից դուրս գտնվող վրացահայերի դերակատարումը կարող է շատ հետաքրքիր լինել։ Մենք կաշխատենք արտասահմանում բնակվող վրացահայերի հետ կապը զարգացնել», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Վրաստանում տարածաշրջանային անվտանգության Կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Ռուսեցկին։

Նրա խոսքով՝ դրսում ապրող քաղաքացիների այդ հանտվածը՝ իր հնարավորություններով, յուրահատուկ դերակատարում կարող է ունենալ երկրի համար։

Փորձագետը կարծում է, որ այդ հնարավորություններն օգտագործելը Վրաստանի շահերից է բխում, քանի որ վրացահայերը կարող են կամուրջ դառնալ, որը կմիացնի Թբիլիսին այն երկրների հետ, ուր նրանք բնակում են։

Հայաստանն ու Վրաստանը տարբեր քաղաքական մշակույթներ ունեն։ Եթե հայերի համար սփյուռքը տարբեր երկրներում ապրող էթնիկ հայերն են, ապա Վրաստանի դեպքում սփյուռքի քաղաքականությունն իրականացվում է երեք մակարդավով։ Այն ներառում է տարբեր երկրներում բնակվող վրացիներին, օտար ազգի Վրաստանի բնակիչներին՝ հայերից մինչև եզդիներ, իսկ երրորդ մակարդակի վրա կովկասյան սփյուռքն է:

Ռուսեցկին համոզված է, որ Վրաստանում ծնված այլազգիներին սփյուռքի ցուցակում ներգրավելը թույլ կտա մեղմացնել տարածաշրջանային հակամարտությունների հռետորաբանությունը։

«Հայաստանն ու Վրաստանը 21 դարում․ ընդհանուր վտանգներն ու համագործակցության հետագա խորացման հեռանկարները» կլոր սեղանը «Կովկասյան գործընկերության» կազմակերպած երրորդ միջացառումն էր։ «Կովկասյան գործընկերություն» կազմակերպության հիմնադիրն ու ղեկավարը Վրաստանում Հայաստանի նախկին դեսպան Հովհաննես Մանուկյանն է։

Միջացառումը նվիրված էր հայ-վրացական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին և ուղղված էր երկկողմանի համագործակցության ամրապնդմանը։

Русская версия

Լրահոս
0