ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. Քաբուլում պայթյուն է որոտացել. թենիսի մարզադաշտի վրա հրթիռ է ընկել:
Զոհերի եւ տուժածների մասին տեղեկություններ չկան, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով TOLO News-ը:
Նշենք, որ Աֆղանստանի մայրաքաղաքում ընթանում է «Քաբուլի գործընթացը» գագաթնաժողովը: Քննարկվում է երկրում իրավիճակի պատասխանատվությունն աստիճանաբար Աֆղանստանի կառավարությանը փոխանցելու հարցը: