10:24 21 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Լոնդոնում բնակելի շենք է այրվում

Լոնդոնում բնակելի բազմահարկ շենք է այրվում

Daniel Leal-Olivas / AFP
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
4410

Լոնդոնի 27 հարկանի Grenfell Tower բնակելի աշտարակում խոշոր հրդեհ է բռնկվել։ Բնակիչներից շատերը դեռևս շարունակում են ներսում մնալ։

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. Լոնդոնի արևմտյան հատվածում խոշոր հրդեհ է բռնկվել բազմահարկ Grenfell Tower բնակելի աշտարակում։ Շենքում հարյուրավոր մարդիկ են եղել:

Ֆրանսիական մամուլը գրում է, որ կրակն ամբողջությամբ այրել է կառույցը: Հրդեհը մարելու գործում ներգրավված է 200-ից ավելի հրշեջ, 40 միավոր տեխնիկա:

Նախնական վարկածով՝ հրդեհի բռնկման պատճառ կարող էր լինել 4-րդ հարկում տեղի ունեցած պայթյունը:

 

Հրշեջ բրիգադի ներկայացուցչի խոսքով` իրենք տարհանվել են բնակիչների մի մասին, սակայն շատերը շարունակում են ներսում թակարդված մնալ:

Նշենք, որ աշտարակում 120 բնակարան կա: Նշվում է նաև, որ շենքն անցած տարի էր 10 մլն ֆունտ ստերլինգով վերանորոգվել:

Գլխավոր թեմաներ