11:16 22 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Լոնդոնում 27 հարկանի շենք է այրվում

Լոնդոնի բնակելի շենքում բռնկված հրդեհից 50–ից ավել մարդ է տուժել, կան զոհեր

© AP Photo/ Matt Dunham
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
3130

Լոնդոնի Grenfell Tower բնակելի աշտարակում բռնված հրդեհը դեռ ամբողջությամբ մարել չի հաջողվել։ Նախնական տվյալներով` 50–ից ավել մարդ տուժել է։

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. Լոնդոնի արևմտյան հատվածում շարունակում է այրվել 27-հարկանի Grenfell Tower բնակելի աշտարակը։ 

Հրդեհի տուժած 50-ից ավելի մարդ հիվանդանոց է տեղափոխվել: Կան նաև զոհեր, սակայն նրանց ստույգ թիվը դեռևս չի հրապարակվել: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Աշտարակի բնակիչները, որոնց հաջողվել է դուրս գալ շենքից, պատմել են, որ իրենց ամբողջ ունեցվածքն այրվել է, քանի որ իրենք խուճապահար փախել են՝ չկարողանալով իրենց հետ ինչ-որ բան վերցնել:

Բնակիչներից մեկը պատմել է, որ սկզբում նկատել է, որ հարևանի տնից ծուխ է դուրս գալիս, սակայն դրան կարևորություն չի տվել: Երբ լսել է կողքի տնից եկող բղավոցները, նոր հասկացել է, որ լուրջ բան է կատարվում:

«Ես բախտավոր եմ, որ ողջ եմ, քանի որ շատերը դեռևս ներսում են»,-պատմել է նա:

В Лондоне сгорел 27-этажный жилой дом
© AP Photo/ Rick Findler
Լոնդոնում 27 հարկանի բնակելի շենք է այրվում

Մարդկանց մի մասն էլ պատմել է, որ արդեն 5 ժամ է, ինչ իրենք լքել են այրվող շենքը, սակայն տեղեկություն չունեն ներսում մնացած բարեկամների մասին:

Գլխավոր թեմաներ