17:59 23 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Կրակոցներ Վիրջինիայում

Անհայտ անձը կրակ է բացել կոնգրեսականների ուղղությամբ

© AP Photo/ Alex Brandon
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
18 0 0

Դեպքը տեղի է ունեցել Վիրջինիայում, ԱՄՆ Կոնգրեսի անդամների մասնակցությամբ բարեգործական բեյսբոլի խաղի մարզումների ժամանակ:

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. ԱՄՆ Վիրջինիա նահանգում գտնվող Ալեքսանդրիա քաղաքում (Վաշինգտոնից 11 կիլոմետր հարավ) անհայտ անձը բեյսբոլի մարզումների ժամանակ կրակ է բացել կոնգրեսականների ուղղությամբ՝ վիրավորելով մի քանի հոգու։ Այս մասին հայտնում է Fox News-ը։

​Վիրավորների թվում են Ներկայացուցիչների պալատում հանրապետականների խմբակցության համակարգող Սթիվ Սքալիզը, մի քանի օգնական, ինչպես նաև՝ իրավապահներ:

Հեռուստաընկերության տվյալով` Սքալիզն ազդրի վնասվածք է ստացել։ Ընդհանուր առմամբ վիրավորվել է հինգ մարդ։ Այս մասին CNN-ի եթերում հայտնել է Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Մո Բրուկսը։ Նշվում է, որ Սքալիզի առողջական վիճակը կայուն է։

​Զինված տղամարդն արձակել է ավելի քան 50 կրակոց: Ոստիկանները նրան ձերբակալել են:

Գլխավոր թեմաներ