00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Սերգեյ Լավրով
Ռուսաստանն ու Հայաստանը հետ դեռ դաշնակիցներ են․Լավրով
17:09
10 ր
Վահան Հովհաննիսյան
Քրեականի պետը ոտքը դրեց գլխին, ձեռքերը ոլորեց, որպեսզի հագուստը վրայից հանեն․Հովհաննիսյան
17:35
2 ր
Ժաննա Վարդանյան
Երկու կողմերն են հակված են լարվածության թուլացման․Վարդանյան
17:40
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բոշյան. ինչպես տապալվեց ԵՄ աշխարհաքաղաքական նախագիծը

© AP Photo/ Christian LutzФлаги стран ЕС
Флаги стран ЕС - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի աշխարհաքաղաքական ակումբի ղեկավարը կարծում է, որ Եվրոպական միությունը տապալվել է և՛ տնտեսական, և՛ գաղափարական հարթություններում։

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի — Sputnik. ԵՄ–ն, որպես աշխարհաքաղաքական նախագիծ, վաղուց է տապալվել, Sptunik Արմենիային ասաց Երևանի աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար Արման Բոշյանը` մեկնաբանելով Sputnik–ի անցկացրած հարցման արդյունքները։

ԵՄ–ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հանրաքվեից (2016 թվականի հունիսի 23) մեկ տարի անց հարցում է անցկացվել և պարզվել, որ  ֆրանսիացիների գրեթե կեսը (49%), գերմանացիների կեսից ավելին (52%), իտալացիների (57%) և բրիտանացիների գրեթե երկու երրորդը (64%) կարծում են, որ մոտ ապագայում ԵՄ–ից դուրս կգան մեկ կամ մի քանի երկրներ։

«ԵՄ–ն, որպես աշխարհաքաղաքական նախագիծ, տապալվել է, այն էլ` վաղուց։ Տապալվել է տնտեսական պատճառներով, երբ միության առաջատար երկրները սկսեցին որպես իրացման շուկա օգտագործել մյուս պետությունները», – ասաց Բոշյանը։

Նրա խոսքով` ԵՄ–ն տապալվել է նաև գաղափարական հարթությունում։ Բոշյանի կարծիքով` որպես հիմք ընդունելով «բազմամշակութայնության» քաղաքականությունը, նրանք փաստացի ընդունել են եվրոպական քաղաքակրթության հիմք հանդիսացող ազգային մշակույթների ոչնչացումը։

Бывший президент Чехии Вацлав Клаус - Sputnik Արմենիա
Չեխիայի նախկին նախագահ. շենգենյան գոտին ամենամեծ սխալն է

«Բազմամշակութայնության քաղաքականությունը հիմք հանդիսացավ դարեր ի վեր Եվրոպայի պատմական հիմք կազմող էթնիկ, ազգային և քրիստոնեական մշակույթի վերացման համար», – ասաց Բոշյանը` նշելով, որ անկախ նրանից, որ պաշտոնյաները գաղափարական ուղղվածությունը փոխելու մտադրություն չունեն, այնուհանդերձ ժողովուրդը նման պահանջ վաղուց ունի։

Բոշյանը, որը 2000-ականներին աշխատել է ԵՄ տարածքում խոշոր բիզնեսի ներկայացուցիչների հետ, նշում է, որ հասարակ մարդկանց և գործարարների հայացքներն էականորեն տարբերվում են Բրյուսելի պարտադրածից։

Ինչ վերաբերում է ԵՄ–ից այլ երկրների դուրս գալու հնարավորությանը, ապա Բոշյանի խոսքով` մոտ ապագայում դժվար թե նման բան լինի։

«Եվրոպական բյուրոկրատիան թույլ չի տա, ընդ որում` կօգտվի և՛ քարոզչական, և՛ իրավական մեխանիզմներից։ ԵՄ–ից դուրս գալն այդքան էլ հեշտ չէ, ավելին` բարդ գործընթաց է, և ամեն երկիր չէ, որ կարող է իրեն դա թույլ տալ։ Մենք գիտենք, թե ինչ ճնշման էր ենթարկվում, օրինակ, Հունաստանը», – նշեց փորձագետը։

Նա համոզված է, որ միտումը կշարունակվի, և եթե ԵՄ–ն արմատապես չփոխի իր ձևաչափը, չվերադառնա պատմական արմատներին, կառույցի գոյությունը հարցականի տակ կդրվի։

Հարցումը Sputnik News–ի համար անցկացրել է Ifop ընկերությունը։ 2017 թվականի ապրիլի 21-ից 25-ը Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում և Մեծ Բրիտանիայում անցկացված հարցմանը մասնակցել է 18 տարեկանից բարձր 3203 մարդ։

© SputnikՔանի՞ երկիր կարող է հետևել Մեծ Բրիտանիայի օրինակին և դուրս գալ ԵՄ-ից
Քանի՞ երկիր կարող է հետևել Մեծ Բրիտանիայի օրինակին և դուրս գալ ԵՄ-ից - Sputnik Արմենիա
Քանի՞ երկիր կարող է հետևել Մեծ Բրիտանիայի օրինակին և դուրս գալ ԵՄ-ից

Հարցին, թե «որքա՞ն երկիր կհետևի Մեծ Բրիտանիայի օրինակին և դուրս կգա ԵՄ–ից» Ֆրանսիայում հարցման մասնակիցների գրեթե կեսը և մյուս երկրներում հարցման մասնակիցների կեսից ավելին պատասխանել են, որ մեկ կամ մի քանի երկրներ ԵՄ–ից դուրս կգան մոտ ապագայում։

Русская версия

Լրահոս
0