11:13 22 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Կիև

Կիևի կենտրոնում մեքենա է պայթել, համացանցում հայտնվել է պայթյունի տեսանյութը

© Sputnik/ Вячеслав Бобков
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
66 0 0

Կիևի կենտրոնում մեքենա է պայթել, վարորդը մահացել է։ Որոշ տվյալների համաձայն` այլ տուժածներ կան։

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի — Sputnik. Կիևի կենտրոնում Mercedes մակնիշի մեքենա է պայթել, վարորդը մահացել է ստացած վնասվածքներից։ Այդ տեղեկությունը հաստատել է Կիևի ոստիկանության մամուլի քարտուղար Օքսանա Բլիսչիկը։

«Կիևի Սոլոմենսկի շրջանում ավտոմեքենա է պայթել, մեկ տղամարդ է տուժել։ Բոլոր ծառայությունները դեպքի վայր են մեկնել։ Մանրամասները` շուտով»,– գրել է Բլիսչուկը Facebook–ում։

Ոստիկանության տվյալների համաձայն` տեղում աշխատում են քննչական արագ արձագանքման խմբերը, պայթուցիկ նյութերի մասնագետներ, շտապօգնության բժիշկներ և փրկարարներ։ Պարզվում են պայթյունի հանգամանքներն ու պատճառները։

Մի շարք տեղական ԶԼՄ–ներ հայտնել են, որ Կիևում Սոլոմենսկի շրջանում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով ևս երկու հոգի վնասվածքներ են ստացել, սակայն այդ տեղեկությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել։

Համացանցում հայտնվել է պայթյունի տեսանյութը։

Русская версия

Գլխավոր թեմաներ