00:01 19 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Պայթյուն Կիևում

Պայթյուն Կիևում. մահացել է ուկրաինական հետախուզության աշխատակիցը

© Ruptly.
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
15 0 0

Ավտոմեքենայի պայթյունի հետևանքով մահացել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցը։

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի — Sputnik. Պաշտպանության նախարարությունը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ Կիևում Mercedes մակնիշի մեքենայի պայթյունի հետևանքով մահացել է գերատեսչության հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցը, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

«Այսօր առավոտյան` հունիսի 27–ին, մեքենա է պայթել, ինչի հետևանքով մահացել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության Գլխավոր վարչության աշխատակից գնդապետ Մաքսիմ Շապովալովը», – ասված է հաղորդագրության մեջ։

Ուկրաինայի ազգային ոստիկանությունը քրեական գործ է հարուցվել «ահաբեկչություն» հոդվածով։ Տվյալ պահին պատահարի դեպքում աշխատում են Ազգային ոստիկանության աշխատակիցները, փրկարարները և փորձագետ–քրեագետները ողբերգության հանգամանքները պարզելու համար։

Մահացած զինվորականի մասին հայտնի է, որ նա ծնվել է 1978 թվականին։ Ուկրաինական մի շարք ԶԼՄ–երի համաձայն` տղամարդն Ուկրաինայի պաշտպանության նախարարության հատուկ ստորաբաժանումներից մեկի պետն էր։

Ամենայն հավանականությամբ պայթյունի մասին  քրեական գործը կվարեն ռազմական դատախազության մասնագետները։

Բացի ուկրաինական զինվորականից, ահաբեկչության հետևանքով տուժել են երկու կանայք, մեկը` թոշակառու, մյուսը` 1990 թվականին ծնված կին. նրանց կյանքին ոչինչ չի սպառնում։

Գլխավոր թեմաներ