15:54 23 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Սալվադոր Դալի

Սալվադոր Դալիի աճյունը կարտաշիրիմեն. հիմնադրամը դեմ է

© Peoples
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
25 0 0

Իսպանիայի դատարանը որոշում է կայացրել արտաշիրիմել աշխարհահռչակ նկարիչ Սալվադոր Դալիի աճյունը։

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի — Sputnik. «Գալա–Սալվադոր Դալի» հիմնադրամը բողոքարկելու է նկարչի աճյունն արտաշիրիմելու վերաբերյալ որոշումը։

Մադրիդի դատարաններից մեկի դատավորը նախօրեին որոշում է կայացրել արտաշիրիմել աշխարհահռչակ նկարիչ Սալվադոր Դալիի աճյունը, որպեսզի որոշեն նրա և հայցվորի արյունակցական կապը։ Այդպիսով դատարանը բավարարել է  Ժիրոնի բնակչուհու, «պայծառատես» Պիլար Աբել Մարտինեսի հայցը, որով նա պնդում է, թե Դալին իր հայրն է։

Ռեժիսոր Արմեն Ռոնովը կրակով նկարելու արտասովոր տեխնիկա է կիրառում
© Sputnik. Անի Լիպարիտյան, Կարեն Եփրեմյան

«Դալի հիմնադրամը հայց է նախապատրաստում արտաշիրիմումն արգելելու համար։ Հայցը ներկայացվելու է առաջիկա օրերին», – գրված է հիմնադրամի հաղորդագրության մեջ։

Պիլար Աբել Մարտինեսը ծնվել է 1959 թվականին Ֆիգերաս քաղաքում։ Նրա մայրն իբր գաղտնի կապ է ունեցել նկարչի հետ Պորտ Լիգատում (Ժիրոնի գավառ), որտեղ աշխատել է Դալիի ընկերների տանը։  1955 թվականին մայրը տեղափոխվել է Կաստելյոն դե Ամպուրիաս,  ամուսնացել և որոշ ժամանակ անց ծնվել է դուստրը։

Պիլարի խոսքով` առաջին անգամ տատից է իմացել, որ ինքը Դալիի ապօրինի դուստրն է։

Սալվադոր Դալին մահացել է 1989 թվականի հունվարի 23-ին 85 տարեկան հասակում։ Նա կտակում գրել է, որ իրեն այնպես թաղեն, որպեսզի մարդիկ կարողանան քայլել շիրիմի վրայով։ Այդ պատճառով էլ Դալիի աճյունն ամփոփված է Ֆիգարես քաղաքում (Կատալոնիա) Դալիի թատրոն–թանգարանի սենյակներից մեկի տակ։

«Գալա–Սալվադոր Դալի» հիմնադրամը ստեղծել է հենց Դալին 1983 թվականին։ Հիմնադրամն այսօր այլ գործունեության հետ մեկտեղ զբաղվում է Դալիի թատրոն–թանգարանի ղեկավարմամբ։

Գլխավոր թեմաներ