02:59 21 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
ԱՄՆ պետքարտուղարություն

ԱՄՆ-ը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները արցախա-ադրբեջանական սահմանին

newsgeorgia.ge
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
10 0 0

ԱՄՆ պետքարտուղարությունը հանդես է եկել արցախյան հակամարտության գոտում ռազմական գործողությունները դադարեցնելու կոչով։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի — Sputnik. Միացյալ Նահանգները կոչ է անում Արցախյան հակամարտության կողմերին՝ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նայերթը:

Նա նշել է, որ Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է երեքշաբթի Արցախի հակամարտության գոտում տեղի ունեցած հրադադարի խախտմամբ, որի արդյունքում զոհվել են քաղաքացիական անձինք, այդ թվում, հնարավոր է՝ երկու տարեկան երեխա:

«ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ միասին, մենք կոչ ենք անում կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները եւ բանակցային սեղանի շուրջ վերադառնալ: Մեր քաղաքականությունն այդ տարածաշրջանում հստակ է՝ այդ հակամարտության միակ կարգավորումը պետք է լինի բանակցությունների միջոցով՝ հիմնվելով միջազգային օրենքի վրա, որն իր մեջ է պարունակում ուժի չկիրառման սկզբունքը, տարածքային ամբողջականությունը եւ ինքնորոշումը»,- հայտարարել է Նայերթը:

Հիշեցնենք, որ հուլիսի 4-ի երեկոյան Ադրբեջանի Ալխանլու գյուղում տեղակայված ռազմակայանից ադրբեջանական զինուժը ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներից (5 արկ) կրակ է բացել հարավային ուղղությամբ գործող զորամասերից մեկի հրամանատարական կետի ուղղությամբ՝ 20:48-ին կիրառելով նաեւ 82 միլիմետրանոց ականանետ (3 արկ):

Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը ստիպված են եղել ձեռնարկել պատասխան գործողություններ, ինչի արդյունքում վնաս է հասցվել Ալխանլու գյուղում տեղակայված կրակակետին: ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից տրամադրված հավաստի տվյալներով, հակառակորդն ունի կորուստներ:

Արցախը հայտարարել է, որ տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվությունը կրում է պաշտոնական Բաքուն։

Գլխավոր թեմաներ