14:28 18 նոյեմբերի 2017
Ուղիղ եթեր
Լիոն

Ժորժ Կեպենեկյանը Լիոնի 35-րդ քաղաքապետը կդառնա

© Sputnik/ Владимир Песня
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
20 0 0

Ֆրանսիայի` մեծությամբ երկրորդ քաղաքը կղեկավարի 67–ամյա Ժորժ Կեպենեկյանը։

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի — Sputnik. Լիոնի նոր քաղաքապետ է նշանակվելու Ժորժ Կեպենեկյանը: Նման որոշում է կայացրել Լիոնի քաղաքային խորհուրդը, իսկ Կեպենեկյանը պաշտոնը կստանձնի արդեն այսօր երեկոյան:

Ֆրանսիական Mlyon պարբերականը հայտնում է, որ Լիոնի նախկին քաղաքապետ Ժերար Կոլոնը, որը նշանակվել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար, անձամբ է հայազգի Ժորժ Կեպենեկյանին հետնորդ ընտրել:

Մասնագիտությամբ վիրաբույժ-ուռոլոգ 67-ամյա Կեպենեկյանը Լիոնի 35-րդ քաղաքապետը կդառնա և կղեկավարի քաղաքը մինչև 2020 թվականը:

Նա հայտնի է իր ակտիվ քաղաքական և հասարակական գործունեությամբ, հայկական համայնքի վառ անհատականություններից մեկն է: 2008 թվականին նա ղեկավարել է Ժերար Կոլոնի նախընտրական շտաբը, իսկ հաղթանակից հետո նշանակվել քաղաքապետի գլխավոր խորհրդական:

Գլխավոր թեմաներ