23:27 07 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.12
  • GBP605.43
  • EUR546.92
  • RUB6.72
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
36010

Իսպանացի նկարիչ Սալվադոր Դալիի բեղերը զարմացրել են դատաբժշկական փորձագետներին։

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի — Sputnik. Իսպանացի նկարիչ Սալվադոր Դալիի մարմինը, որը արտաշիրիմվել է Մադրիդի դատարանի որոշման համաձայն, լավ պահպանվել է բալզամավորված լինելու շնորհիվ. անգամ հայտնի բեղերը պահպանել են իրենց տեսքը: Այդ մասին հայտարարել է «Գալա — Սալվադոր Դալի» հիմնադրամի նախագահ Լուիս Պենյուելասը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Պենյուելասն ասել է, որ մասնագետները վերցրել են երկու մեծ ոսկորներից նմուշներ, մազեր և եղունգներ: Թեստերից հետո դրանք վերադարձվելու են իրենց տեղը:

«Մարմինը բալզամավորվել էր, այդ պատճառով հայտնի բեղերը պահպանել են իրենց ձևը»,- ասել է Պենյուելասը:

Փորձագետներից մեկը չի թաքցրել զարմանքը։

«Նրա բեղերը բացարձակապես անվնաս են մնացել, այնպես, ինչպես ուզում էր նկարիչը։ Իսկական հրաշք է»,- ասել է նա։

Հուլիսի 20-ին Իսպանիայի Ֆիգերաս քաղաքում բացվել է աշխարհահռչակ նկարիչ Սալվադոր Դալիի գերեզմանը՝ ԴՆԹ թեստ կատարելու և նրա հնարավոր հայրությունը պարզելու համար:

Ավելի վաղ հաղորդվել է, որ հուլիսի վերջին Մադրիդում դատարանը վճռել է արտաշիրիմել իսպանացի հանրահայտ նկարիչ Սալվադոր Դալիի (1904-1989) մարմինը՝ հայրության հաստատման նպատակով նմուշներ վերցնելու համար: Դատարանը բավարարել է իսպանացի 61-ամյա մի կնոջ՝ Պիլար Աբելի հայցը, որը պահանջում է իրեն ճանաչել Դալիի դուստրը: Նա նշել է, որ Դալին 1955 թվականին սիրային կապ է ունեցել աղախնի հետ:

Սյուրռեալիստ նկարիչը մահացել է Իսպանիայում 1989 թվականին:

 

Գլխավոր թեմաներ