21:34 22 հոկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Թուրքիա

Ստամբուլի հայ համայնքը առաջարկում է պատրիարքի ընտրությունն անցկացնել դեկտեմբերի 13-ին

OZAN KOSE / AFP
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
6 0 0

Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության հարցերով զբաղվող հատուկ խումբը Ստամբուլի նահանգապետարանին է հանձնել պատրիարքի ընտրությունների անցկացման մասին դիմումը։

ԵՐԵՎԱՆ, 10 Օգոստոս — Sputnik. Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության հարցերով զբաղվող հատուկ խումբը Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Գարեգին Բեկչյանի գլխավորությամբ Ստամբուլի նահանգապետարանին է հանձնել պատրիարքի ընտրությունների անցկացման մասին դիմումը։ Դրանով նրանք առաջարկում են ընտրություններն անցկացնել դեկտեմբերի 13-ին։ Այս մասին տեղեկացնում է «Ակօսը» պարբերականը:

Դիմումը նահանգապետարանի և Թուրքիայի ներքին գործերի նախարարության համապատասխան վարչությունների կողմից քննվելուց և հաստատվելուց հետո պաշտոնապես կհայտարարվի ընտրությունների անցկացման մասին: ՆԳՆ-ն և Ստամբուլի նահանգապետարանը կարող են փոփոխություններ մտցնել ընտրությունների անցկացման ամսաթվի հարցում` կախված ստեղծված իրավիճակից:

Հիշեցնենք`2017թ.-ի փետրվարին Էջմիածնում կայացված որոշման համաձայն՝ մարտի 15-ին Ստամբուլում տեղի ունեցավ Պոլսո Հայոց պատրիարքի նոր տեղապահի ընտրություն: Ընտրություններում Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին հաղթած Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը, չնայած Աթեշյանի ու պետության կողմից միջամտություններին, ստանձնեց Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնը և արդեն ձեռնամուխ է եղել պատրիարքական ընտրությունների կազմակերպմանը։

Գլխավոր թեմաներ