05:06 20 հուլիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD480.60
  • GBP624.64
  • EUR557.74
  • RUB7.57
Իրմա

Հայերն ու «Աբրահամ Լինքոլնը» պայքարում են «Իրմայի» դեմ

© AP Photo / Desmond Boylan
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Սերգեյ Բաբլումյան
Գեղեցիկ անուններով, բայց մահաբեր փոթորիկները (5)
146 0 0

Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը պատմում է, թե «Իրմա» փոթորիկն ինչ հնարավոր հետևանքներ կարող է ունենալ հայերով բնակեցված ամերիկյան նահանգում:

Ինչպես պատմում է Մարինա Կուտոյանը, որը կարողացել է ընտանիքի հետ ժամանակին մեկնել Միչիգան, նահանգից հեռանալը գրեթե անհնար է. բոլոր օդանավակայանները լեփ-լեցուն են: Նույն վիճակն է նաև ավտոճանապարհներին. խցանումները ստիպում են շարժվել կրիայի արագությամբ:

Իսկ այդ ընթացքում «Իրմայի» արագությունը հասնում է ժամում երեք հարյուր կիլոմետրի, ինչը նշանակում է, որ փոթորիկը հեշտությամբ կհասնի ցանկացած ավտոմեքենայի հետևից, եթե անգամ խոսքը վերաբերում է «Ֆերարիին»: Այս ամենին գումարվել է նաև վառելիքի հետ կապված խնդիրը. բոլոր բենզակայաններում հերթապահում են ոստիկանները, որպեսզի խուսափեն բենզինի պատճառով ծագած վեճերից:

Թե ինչերի է ընդունակ «Իրման», կարելի է շատ հեշտ հասկանալ Բարբուդային նայելու դեպքում, ավելի ճիշտ՝ ոչ թե Բարբուդային, այլ նրան, ինչ մնացել է Կարիբյան ծովի դրախտային կղզուց: Կարելի է ասել՝ ոչինչ չի մնացել: Իսկ փոթորիկն արդեն մոտենում է Ֆլորիդայի հարավային հատվածին, որտեղ, ի տարբերություն քիչ բնակեցված Բարբուդայի, ավելի քան վեց միլիոն մարդ է ապրում, որոնց թվում քիչ չեն նաև հայերը: Մարինա Կուտոյանը, բնականաբար, չգիտի՝ քանի մարդ է կարողացել փախչել վտանգից, բայց վստահ է, որ իր ընտանիքի վաղեմի բարեկամ ու տեղի խաղատներից մեկի աշխատակից Անդրանիկի անվտանգությունն ապահովված է:

«Խաղատան տնօրինությունն իր աշխատակիցներին իջեցրել է գումարների համար նախատեսված բունկեր, որտեղ կարելի է լիակատար անվտանգության պայմաններում սպասել փոթորկի ավարտին»,- ասում է Կուտոյանը:

Իսկ տարերային աղետը վտանգավոր է ոչ միայն մարդկանց, այլև կենդանիների համար: Տեղի դելֆինարիումի դելֆիններին արդեն տարհանել են և տեղափոխել անվտանգ գոտի: Իսկ այ վայրի բնության գրկում ապրող կոկորդիլոսների դեպքում բարդ է, ընդ որում' ոչ միայն կենդանիների, այլ նախևառաջ մարդկանց համար:

Որտեղի՞ց հայտնվեց «Իրման»: Գիտնականների բացատրության համաձայն՝ պատճառը սեպտեմբերի 6-ին արևի վրա տեղի ունեցած խոշոր պայթյունն էր, որից հետո Ատլանտյան օվկիանոսում ձևավորված թայֆունն ուժգնության չորրորդ կարգից հասավ առավելագույն հինգերորդի:

Այս տարածաշրջանում փոթորիկների շրջանը տևում է սովորաբար հունիսի 1-ից նոյեմբերի 30-ը: Տարերային աղետը սեփական անունն է ստանում և մրրիկ կոչվում, եթե քամու արագությունն էպիկենտրոնում հասնում է վայրկյանում տասնյոթուկես մետրի: Իսկ երբ արագությունը վայրկյանում հասնում է 33 մետրի, ուրեմն խոսքն արդեն փոթորկի մասին է:

Փորձագետները հաշվել են՝ փոթորկի հասցրած վնասը կարող է հասնել 13 միլիարդ դոլարի:

Վերջին լուրերից

Ֆլորիդայի ափեր է ուղարկվել ռազմական նավերի մի խումբ՝ «Աբրահամ Լինքոլն» ատոմային ավիակրի գլխավորությամբ:

ՌԴ ԱԻՆ-ի ղեկավար Վլադիմիր Պուչկովը հայտարարել է, որ իր գլխավորած գերատեսչությունը պատրաստ է օգնել Կարիբյան ավազանի երկրներին, որոնք տուժել են «Իրմա» փոթորկից: Կիրակի առավոտյան «Իրման» կծածկի Ֆլորիդան, որտեղ արդեն թեմատիկ տորթ է վաճառվում. «Իրմա՛, հեռացիր»: Փոթորիկը մնում է փոթորիկ, բիզնեսն էլ՝ բիզնես:

թեմա:
Գեղեցիկ անուններով, բայց մահաբեր փոթորիկները (5)

Գլխավոր թեմաներ

  • ՀՀ ԶՈւ զինծառայողներ

    Ադրբեջանական լրատվամիջոցները շարունակում են պնդել, որ Հայաստանի գերի ընկած քաղաքացի Կարեն Ղազարյանը դիվերսանտ է։ Համացանցում հայտնվել են լուսանկարներ, որոնք իբր ապացուցում են այդ փաստը։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը բացահայտել է ֆեյքը, իսկ Sputnik Արմենիային հաջողվել է շփվել լուսանկարում պատկերված մարդու հետ։

    341
  • Նիկոլ Փաշինյանը Դոնալդ Տուսկի հետ. Բրյուսել 12 հուլիսի 2018 թ.

    «Թավշյա» հեղափոխության անարյուն լինելը և բռնի ուժի բացակայությունը հիացմունքի արժանացավ թե ՛ Եվրոպայում, թե՛ ԱՄՆ–ում. բայց և այնպես՝ արևմուտքից ոչ ոք չի շտապում Հայաստանը ողողել նյութական օգնությամբ և գործարար ներդրումներով։ Դա պարզ է դարձել Փաշինյանի` Բրյուսել կատարած ուղևորությունից հետո, և դա հաստատել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Միլսը։

    166
  • Ռուբեն Հայրապետյան. ՀՖՖ նախագահ

    Մենք այժմ ֆուտբոլում ականատես ենք լինում բրոունյան շարժման։ Խառնաշփոթ ակումբներում, հակասություններ ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի վարքում. կանխատեսում են, որ նրա տեղը կզբաղեցնի Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, նա համաձայնում է, բայց ասում՝ կարող է պաշտոնը զիջել Յուրի Ջորկաեֆին։ Փորձենք հասկանալ։

    237