06:51 22 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Սերենա Ուիլյամս

Սերենա Ուիլյամսը դստերն անվանել է ի պատիվ հայ ամուսնու

© AFP 2015/ KENA BETANCUR
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
436 0 0

Հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը Instagram–ի իր էջում նորածին դստեր նկարն է հրապարակել։

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. Թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի և գործարար Ալեքսիսի Օհանյանի դստեր 1–ին լուսանկարը հայտնվել է սոցցանցերում։ Ուիլյամսն Instagram իր էջում գրել է, որ աղջկան ամուսնու պատվին կոչել է Ալեքսիս Օլիմպիա Օհանյան– կրտսեր։

 

«Դիմավորեք Ալեքսիս Օլիմպիա Օհանյան–կրտսերին։ Դուք կարող եք տեսնել նրա կենսագրության հրաշք կետերը»,– գրել է թենիսիստուհին` հղում տալով այն կետին, որտեղ տեղադրված է ամբողջ ինֆորմացիան`երեխայի նախածննդյան ուլտրաձայնային հետազոտությունների արդյունքներից մինչև նրա ծնունդ։

2017թ–ի սեպտեմբերի 2–ին ծնվեց բիզնեսմեն Ալեքսիս Օհանյանի և թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի դստրիկը։

Գլխավոր թեմաներ