13:25 20 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Իրաքցի զինվորները Քուրդիստանի դրոշի տակ

Արևմուտքը Քրդստանին առաջարկել է հետաձգել անկախության հանրաքվեն

MUSTAFA OZER
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
15 0 0

«Հզոր գերտերությունների» հետ երկխոսությունը կշարունակվի առաջիկա օրերին, այս մասին հայտնել է Իրաքյան Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանին։

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Քրդերի առաջնորդ Մասուդ Բարզանին հայտնել է, որ արևմտյան երկրներն առաջարկել են հետաձգել Քրդստանի անկախության հանրաքվեն, որը նախատեսված է սեպտեմբերի 25-ին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Dwarozh կայքին։

«Հզոր գերտերությունների ներկայացուցիչները հանդիպման ժամանակ խնդրեցին հետաձգել հանրաքվեն` նշելով, որ հիմա քվեարկություն անցկացնելու հարմար ժամանակ չէ»,- ասել է Բարզանին հանրահավաքի ժամանակ։

Իրաքյան քրդերի առաջնորդը նշել է նաև, որ Քրդստանը պատրաստ է հետաձգել հանրաքվեն, եթե այլընտրանքային և քուրդ ժողովրդին բավարարող առաջարկ լինի։

Բարզանին ասել է, որ «հզոր գերտերությունների» հետ երկխոսությունը կշարունակվի առաջիկա օրերին։

Իրաքյան Քրդստանի իշխանությունները Իրաքից առանձնանալու հանրաքվեի օր են սահմանել սեպտեմբերի 25-ը` անտեսելով կենտրոնական իշխանության կարծիքը։ Բաղդադում համարում են, որ այդ հանրաքվեն անօրինական է։ Իրաքի խորհրդարանը նույնպես դեմ է քվեարկել հանրաքվեի անցկացմանը։

Գլխավոր թեմաներ