12:08 25 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Պայթյուն Լոնդոնում

Ոստիկանությունը Լոնդոնի մետրոյի պայթյունն ահաբեկչություն է անվանել

© REUTERS/ SYLVAIN PENNEC
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
62 0 0

Լոնդոնի մետրոյում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մարդիկ այրվածքներ են ստացել, մի քանիսը տուժել են խուճապի հետևանքով առաջացած հրմշտոցից։

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի — Sputnik. Ոստիկանությունը Լոնդոնի մետրոյի պայթյունը ահաբեկչություն է որակել, դեպքը քննում է հակաահաբեկչական ստորաբաժանումը։

«Տվյալ պահին մենք պայթյունը դիտարկում ենք որպես ահաբեկչության հետ կապված միջադեպ», — լրագրողներին է ասել ոստիկանության ներկայացուցիչը ։

Լոնդոնի արևմուտքում Parsons Green մետրոյի կայարանում պայթյուն է որոտացել օրվա ամենապիկ ժամին։

Ականատեսների խոսքով` գնացքի վագոնում պայթել է պլաստիկ տարա, որը դրված է եղել տոպրակի մեջ։ Միջադեպի վերաբերյալ այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։

Դեպքի վայրը շրջափակվել է, այնտեղ բժիշկներ են հերթապահում։

 

Գլխավոր թեմաներ