20:31 26 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Ալեքսանդր Լապշին

Լապշինը պատմել է ադրբեջանական բանտում իր նկատմամբ ցուցաբերած վատ վերաբերմունքի մասին

© Livejournal/MARTYSHIN
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Ալեքսանդր Լապշին՝ հետադարձ հայացք Ադրբեջանին (26)
244 0 0

Իսրայելացի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որին ավելի վաղ մեղադրել էին ինքնասպան լինելու փորձի համար, Բաքվից վերադառնալուց հետո պատմել է կատարվածի մանրամասները։

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի — Sputnik. Իսրայելացի բլոգեր Լապշինը պատմել է, որ ադրբեջանական բանտում նրան ծեծի էին ենթարկել` ներկայացնելով, իբրև թե նա ինքնասպանության փորձ է ցանկացել կատարել։ Այդ մասին Livejournal–ի իր էջում հայտնել է բլոգերը։

Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինը մոր ուղեկցությամբ «Ադրբեջանական ավիաուղիներով» նախօրեին Բաքվից ուղիղ չվերթով ժամանել է Թել Ավիվ։ Պաշտոնական վարկածի համաձայն` Ադրբեջանի նախագահը ներում էր շնորհել բլոգերին, և նա ազատ էր արձակվել։

«Կտրականապես հերքում եմ ադրբեջանական պաշտոնական կեղծ լուրերը, թե իբր 10.09.17–ին բանտում ես ինքնասպանության փորձ եմ արել։ Նախագահ Ալիևն, ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, մարդասիրական քայլ է արել և, խղճալով ինքնասպանության փորձ կատարողին, որոշել է նրան ներում շնորհել», – գրել է բլոգերը։

Նրա խոսքով` 2017 թվականի սեպտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը, երբ բլոգերն արդեն քնում էր №10 իր բանտախցում, այնտեղ ինչ-որ անձինք են ներխուժել, հարձակվել ու հարվածներ հասցրել նրան, որից հետո նա կորցրել է գիտակցությունը։

«Դրանից հետո ես այլևս ոչինչ չեմ հիշում։ Աչքերս բացել եմ Բաքվի կենտրոնական կլինիկայի վերակենդանացման բաժանմունքում, որտեղ պառկած էի` միացրած արհեստական շնչառության սարքին։ Բացի այդ, նրանք կոտրել էին իմ երկու ատամները, ամբողջ մեջքիս և կողքիս վրա արյան զեղում էր», – գրում է բլոգերը։

Նրա կարծիքով` մարդասպաններին կամ վախեցրել են, կամ նրանց հիմնական նպատակը Ադրբեջանում Ալիևի իշխանությանը վարկաբեկելն էր։ Նա գրում է, որ իր մահը Բաքվի բանտում ձեռնտու կլիներ նախագահ Ալիևի մտերիմ շրջանակներին, որոնք կարծում են, որ եկել է նրա պաշտոնը լքելու ժամանակը։

Լապշինը նաև հայտնել է, որ համալիր զննում է անցել Թել Ավիվի «Շիբա»  կլինիկայում։ Բժիշկները նշել են, որ վնասվածքներն ավելի շատ ֆիզիկական բռնության հետևանք են, քան ինքնասպանության փորձի։

«Ադրբեջանցի բժիշկները այնքան դեղորայք են ներարկել, որ նույնիսկ 3 օր անց այնպիսի զգացողություն է, կարծես ես թմրանյութերի ազդեցության տակ եմ։ Դժվարանում եմ ջուր խմել, հազ է սկսվում։ Բժիշկներն ասում են, որ վերականգնողական շրջանը 3-5 օր կտևի կամ ավել», – գրել է Լապշինը։

Լապշինը երեք տարվա ազատազրկման էր դատապարտվել առանց Ադրբեջանի իշխանության հետ համաձայնեցնելու Արցախ այցելելու համար։ Ադրբեջանի նախագահի հրամանով նրան ներում շնորհվեց սեպտեմբերի 11-ին ։

2016 թվականի վերջին Լապշինը Մինսկում ձերբակալվել էր Ադրբեջանի հարցման համաձայն, որը նրան «սև ցուցակի» մեջ էր ընդգրկել առանց Բաքվի համաձայնության Արցախի Հանրապետություն այցելելու պատճառով: Բելառուսի գլխավոր դատախազությունը որոշում էր ընդունել Ադրբեջանի հարցումը բավարարելու և Լապշինին հանձնելու մասին:

թեմա:
Ալեքսանդր Լապշին՝ հետադարձ հայացք Ադրբեջանին (26)

Գլխավոր թեմաներ