20:18 26 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Ռեջեփ Թայիփ Էրդողան

Թրամփն ու Էրդողանը կքննարկեն Քրդստանի հանրաքվեի թեման

© AFP 2015/ ADEM ALTAN
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Քրդստանի անկախության հանրաքվեն (17)
55 0 0

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է Իրաքյան Քրդստանի անկախության մասին հանրաքվեի հարցը քննարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 72-րդ նստաշրջանի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադիի հետ քննարկել Իրաքյան Քրդստանի անկախության մասին հանրաքվեն։ Ըստ ՌԻԱ Նովոստիի` այդ մասին հայտնել է թուրք առաջնորդը։

«Հանրաքվեի հետ կապված իրավիճակը մեզ շատ է անհանգստացնում, Իրաքի քրդական վարչակազմի ղեկավարությունը չի հրաժարվում իր դիրքորոշումից։ ԱՄՆ-ում Իրաքի վարչապետ ալ Աբադիի հետ հանդիպում ունեմ, մենք կքննարկենք այդ հարցը, մեր տեսակետները համընկնում են։ Առանձնահատուկ նշանակություն եմ տալիս Թրամփի հետ հանդիպմանը, որի ժամանակ նույնպես կբարձրացվի այդ հարցը», —ԱՄՆ մեկնելուց առաջ լրագրողներին է ասել Էրդողանը։

Իրաքյան Քրդստանի իշխանությունները միակողմանի կարգով որոշել են սեպտեմբերի 25-ին Իրաքից առանձնանալու մասին հանրաքվե անցկացնել` արհամարհելով կենտրոնական իշխանությունների կարծիքը։ Բաղդադում հանրաքվեն անօրինական են համարում։ Հանրաքվեի անցկացմանը դեմ է քվեարկել նաև Իրաքի խորհրդարանը։

թեմա:
Քրդստանի անկախության հանրաքվեն (17)

Գլխավոր թեմաներ