14:30 21 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Լոնդոն, ոստիկաններ

Մարդասպանի մասին սերիալի նկարահանման հարթակում դիակ են հայտնաբերել

Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
144 0 0

Լոնդոնի արևելյան հրապարակներից մեկում ոստիկանությունը դի է հայտնաբերել այնտեղ, որտեղ պետք է դիակով տեսարան նկարահանվեր:

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik. BBC հեռուստաընկերության Rellik նախագծի նկարահանման հարթակում դիակ է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է The Mirror-ը:

«Նկարահանող խումբը ժամանել է «իր» դին նկարահանելու համար, սակայն ոստիկանությունն ասել է, որ դա անհնարին է, քանի որ այնտեղ իսկական դի է հայտնաբերվել: Սա տարօրինակ էր. Իրականությունն ավելին էր, քան հորինված պատմությունը», — պատմել է դերասան Պատերսոն Ջոզեֆը, որը սերիալում հոգեբույժի դեր է խաղում:

Rellik (անգլերեն «քիլլեր» բառը հակառակ ընթերցմամբ) սերիալը պատմում է մի մարդասպանի մասին։ Նախագծի հեղինակները «Անհայտ կորածները» շոուի ստեղծողներն են։

Առաջին դրվագի պրեմիերան կայացել է սեպտեմբերի 11-ին։

 

Գլխավոր թեմաներ