00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես են ադրբեջանական բանտում հարցաքննում մարդկանց. մանրամասները` Լապշինից

© Sputnik / Murad OrujovБлогер Александр Лапшин экстрадирован в Азербайджан
Блогер Александр Лапшин экстрадирован в Азербайджан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բլոգեր Լապշինը նշել է, որ քննիչները ռուսերեն էին խոսում և տեղի-անտեղի ոչ ծիծաղելի մեջբերումներ անում «Կովկասի գերուհի» և «Միմինո» ֆիլմերից։

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի — Sputnik. Բլոգեր Ալեքսանդր Լապշինը LiveJournal-ի իր էջում պատմել է, թե հարցաքննման ինչ մեթոդներ են կիրառում ադրբեջանական բանտում։

«Ադրբեջանում ինձնով զբաղվում էին այդ անդրկովկասյան հանրապետության լավագույն քննիչները` գնդապետ Քամալ Թալիբովը (Ադրբեջանի Գերագույն դատարանի նախագահի նախկին որդին), գնդապետ Վուգար Նասիբովը, քննչական վարչության պետ գեներալ Հելդար Ահմեդովը և գլխավոր դատախազի տեղակալ, նույնպես գեներալ Ռուստամ Ուսուբովը։ Նրանք նավթային երկրի լավագույն և ուժեղագույն քննիչներն են։ Ռուսերեն լավ գիտեին, անտեղի և ոչ ծիծաղելի կատակներ էին անում` մեջբերումներ անելով «Կովկասի գերուհի» և «Միմինո» ֆիլմերից, ամեն կերպ համոզում էին ինձ, որ միայն Հայաստանի և Ռուսաստանի հատուկ ծառայությունների աշխատանքի մասին ինքնակամ խոստովանությունը կթեթևացնի ճակատագիրս»,- գրել է Լապշինը։

Նա հատուկ ընդգծել է Ռուսաստանի Դաշնության նկատմամբ թշնամանքն ու կողմնակալությունը։ «Ռուսաստանին ուղղված այդքան անհեթեթ և անհիմն մեղադրանքներ ես նույնիսկ չէի սպասում լսել»,– գրել է բլոգերը։

Լաշինի խոսքով` իր հետ «լավ-վատ ոստիկան էին» խաղում, տասն անգամ նույն հարցն էին տալիս։ Առանձնազրույցների ժամանակ քննիչները խոստովանել են` «կարծում ես, մե՞զ է պետք»։

«Ամեն ինչ ակնհայտորեն մտածված էր որպես փոխհատուցում կորցրած Ղարաբաղի համար, իբր «թեկուզ մենք կորցրել ենք Աղդամն ու Շուշին, փոխարենը՝ ճանապարհորդ բլոգերի ենք բռնել։ Ինչ-որ չափով դա պետք է օգներ ադրբեջանական հասարակության մեջ առկա տխուր տրամադրություններին», — նշել է Լապշինը։

Александр Лапшин - Sputnik Արմենիա
Լապշինն ադրբեջանական բանտում բռնությունը հաստատող փաստաթղթեր է հավաքում

Նրան ասել են, որ Ադրբեջանի հայցի համաձայն` Վրաստանի իշխանությունները ներկայացրել են Bank of Georgia-ի հաշվեհամարի տվյալները։ Քննիչները փորձել են խոստովանություն ստանալ, թե իբր գումարը նրան հայերն են փոխանցել։

«Քննիչ Թալիբովը հարցաքննեց նաև ինձ տեսակցելու եկած մորս։ Առանց հարցաքննության թույլ չէին տալիս տեսակցել։ Նա մորս հարցախեղդ արեց, թե եղե՞լ է Ղարաբաղում։ Ոչ, չի եղել։ Ինչո՞ւ չի եղել։ Նա ընդհանրապես շատ քիչ տեղերում է եղել, չի սիրում շրջագայել, առավել ևս թեժ կետերում», — գրել է Լապշինը։

Բլոգերը համոզված նշել է, որ շատ քիչ ժամանակ կանցնի, և «գյուղը» կփոխարինի Բաքվի հին խորհրդային մտավորականությանը, այնուհետև իսլամացում և «աֆղանացում» կլինի։ Գործընթացը, նրա կարծիքով, անխուսափելի է։

«Լավագույններն արդեն լքել են Ադրբեջանը, իսկ նրանք, ովքեր մնացել են, կա՛մ նավթ են գողանում, կա՛մ էլ ճամպրուկային տրամադրություն ունեն, կա՛մ էլ… երկրի ապագան նրանցն է` «գյուղացիներինը»», — ասում է բլոգերը։

Նշենք, որ Լապշինը երեք տարվա ազատազրկման էր դատապարտվել առանց Ադրբեջանի իշխանության հետ համաձայնեցնելու Արցախ այցելելու համար։ Ադրբեջանի նախագահի հրամանով նրան ներում շնորհվեց սեպտեմբերի 11-ին։

2016 թվականի վերջին Լապշինը Մինսկում ձերբակալվել էր Ադրբեջանի հարցման համաձայն, որը նրան «սև ցուցակի» մեջ էր ընդգրկել առանց Բաքվի համաձայնության Արցախի Հանրապետություն այցելելու պատճառով: Բելառուսի գլխավոր դատախազությունը որոշում էր ընդունել Ադրբեջանի հարցումը բավարարելու և Լապշինին հանձնելու մասին:

Ավելի ուշ Ադրբեջանի նախագահը ներում էր շնորհել բլոգերին, և նա ազատ էր արձակվել, որից հետո բլոգերը պատմել էր, որ նրան ծեծի են ենթարկել, սակայն դա հանրությանը ներկայացվել է որպես ինքնասպանության փորձ, որպեսզի հետո այդ միջադեպն օգտագործվի որպես «ներման ձևական պատճառ»։

Լրահոս
0