16:58 21 փետրվարի 2019
Ուղիղ եթեր
  • USD488.07
  • GBP637.57
  • EUR552.74
  • RUB7.45
Վարսահարդարում

Գյուտարար հայեր. Կանանց կյանքը հեշտացրել է մեր հայրենակիցը

© Sputnik / Ю. Луньков
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
14020

Ամերիկահայ գյուտարար Գաբրիել Կազանչյանը 1911թ–ին ստեղծեց կանանց համար անփոխարինելի մի սարք, որն այսօր իր կայուն տեղն ունի աշխարհում ամենագործածական իրերի ցանկում։

ԵՐԵՎԱՆ, 25 Սեպտեմբեր — Sputnik, Նելլի Դանիելյան. Մինչև 1900-ական թվականների սկիզբը կանայք հարդարվում էին բացառապես վարսավիրանոցներում, ինչն էլ ավելի էր բարդացնում նրանց առանց այդ էլ հագեցած առօրյան։

Իսկ գեղեցկության սրահներում վարսահարդարումն իրականացվում էր բացառապես մեծ չորացնող սարքերի միջոցով, որոնք հայաստանյան վարսավիրանոցներում պահպանվել էին անգամ 90- ական թվականներին։

Ձեռքի օգտագործման էլեկտրական փոքրիկ հարդարիչի հեղինակը դարձավ ԱՄՆ–ում ապրող մեր հայրենակիցը` Գաբրիել Կազանչյանը։

1911թ.–ին, Չիկագոյում Գաբրիել Կազանչյանն արտոնագրեց իր հեղինակած ձեռքի ինքնակառավարվող վարսահարդարիչը։

1911-1920թթ–ին նոր սարքի դիզայնը բարելավվեց և 1920թ.–ին այն մուտք գործեց ամերիկյան, ապա նաև համաշխարհային շուկա։

Առաջին վարսահարդարիչն աշխատում էր նույն սկզբունքով, ինչ մերօրյա տարբերակները` տաքացվող մետաղալարերով և  օդամղիչով։

Ժամանակակից կնոջ արդուզարդի պարտադիր պարագա դարձած վարսահարդարիչը 100 տարի առաջ ոչ միայն թանկ հաճույք էր, այլև իր հզորությամբ զիջում էր իր արդի տարբերակին։ Այն բավարար հզորություն չուներ` վարսերն  արագ չորացնելու ու ցանկալի տեսք տալու համար։

Габриел Казанчян
Գաբրիել Կազանչյան

Եվ, այդուհանդերձ, այն շատ արագ դարձավ կանանց համար անփոխարինելի սարքերից մեկը` մուտք գործելով նաև պրոֆեսիոնալ վարսահարդարման ասպարեզ։ Ժամանակակից կյանքն այսօր դժվար է պատկերացնել առանց մեր հայրենակցի 100 տարի առաջ արած գյուտի։

Վարսահարդարիչը Գաբրիել Կազանչյանի, գուցե և ամենահայտնի ու տարածված, բայց  միակ գյուտը չէ։ Ամերիկահայ գյուտարարը նաև ծալվող աթոռակի ու մեքենայի նստատեղի հենակի ճկուն գլխատեղի հեղինակն է։

Գլխավոր թեմաներ