01:05 24 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.26
  • GBP592.56
  • EUR522.98
  • RUB7.44
Պիկեն ու Շակիրան

Գեղեցիկ սիրո ավարտը. Շակիրան ու Պիկեն բաժանվել են

© AP Photo / Emilio Morenatti
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
61810

«Բարսելոնայի» կատալոնացի պաշտպանն ու կոլումբացի հայտնի երգչուհին բաժանվել են:

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի — Sputnik. 7 տարվա համատեղ կյանքից հետո «Բարսելոնայի» կատալոնացի պաշտպան Ժերար Պիկեն ու կոլումբացի երգչուհի Շակիրան բաժանվել են։ Այս մասին հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները։

Ըստ ԶԼՄ–ների` երգչուհին հավաքել է իրերն ու հեռացել Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի տնից։ Նա այժմ առանձին է ապրում:

Շակիրան ու Պիկեն այս կապակցությամբ որևէ մեկնաբանություն դեռ չեն արել։

Ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Շակիրան ու Պիկեն միասին հանրությանը չեն ներկայանում «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի հարսանիքից հետո: Բաժանման նախաձեռնության հեղինակը երգչուհին է:

Շակիրան ու Պիկեն միասին էին 2011 թվականից: Նրանք ունեն 2 որդի՝ 4 տարեկան Միլանն ու 2 տարեկան Սաշան: Երգչուհին 10 տարով մեծ է ֆուտբոլիստից:

Գլխավոր թեմաներ