04:20 24 հոկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտ

«Մերժման ճարտարապետները» Ցեղասպանության մասին ֆիլմն անցել է «Օսկարի» որակավորման փուլը

KAREN MINASYAN / AFP
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
50 0 0

Ռեժիսոր Լի Ջոնսի` Հայոց ցեղասպանության մասին պատմող «Մերժման ճարտարապետները» վավերագրական ֆիլմն անցել է «Օսկարի» հավակնորդների որակավորման փուլը։

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի — Sputnik. Ռեժիսոր Դևիդ Լի Ջոնսի` Հայոց ցեղասպանության մասին պատմող «Մերժման ճարտարապետները» (Architects of Denial)  վավերագրական ֆիլմն անցել է «Օսկարի» հավակնորդների որակավորման փուլը։ Այդ մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) Facebook–յան էջը։

«Ներկայացված 26 000 հայտերից ամերիկյան կինոակադեմիայի ժյուրին 159 ֆիլմ է ընտրել: Հայոց ցեղասպանության մասին պատմող «Մերժման ճարտարապետները» ներառվել է հավակնորդների ցանկում»,- ասել է ֆիլմի պրոդյուսեր Մոնտել Ուիլյամսը:

Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության մասին պատմող «Մերժման ճարտարապետները» նոր վավերագրական ֆիլմը լայն հանրությանն էր ներկայացվել ԱՄՆ-ում, հոկտեմբերի 6-ին:

Ֆիլմի հերոսներն են պատմաբաններ, գիտնականներ, ցեղասպանությունների փորձագետներ, WikiLeaks- ի հիմնադիր Ջուլիան Այսքանը, որոնք քննարկում են, թե ինչու են Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան մինչ օրս վիճարկում պատմական փաստերը`  հրաժարվելով թուրքերի կատարած կոտորածին տալ Ցեղասպանություն սահմանումը:

Անցյալ շաբաթ ֆիլմի գրախոսությունն է հրապարակել Los Angeles Times հեղինակավոր պարբերականը`անվանելով այն «հզոր ֆիլմ, որը համոզիչ կերպով ապացուցում է, որ Հայոց ցեղասպանության չճանաչման և անպատժելիության քաղաքականությունը պատմության տխուր և սարսափելի կրկնության է հանգեցնում:

Գլխավոր թեմաներ