00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հակոբյան. ԱՄՆ–ն պահպանում է ազդեցությունը Եվրոպայում, Ռուսաստանը` հետխորհրդային տարածքում

© Sputnik / Сергей Пятаков / Անցնել մեդիապահոցПрилет госсекретаря США Хиллари Клинтон
Прилет госсекретаря США Хиллари Клинтон - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արևմտյան երկրներում ԱՄՆ–ի ազդեցությունը համեմատել չի կարելի ուժային այլ կենտրոնների հետ, որոնք նման ռեսուրսներ չունեն։

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի — Sputnik. Եվրոպացիները շատ լավ գիտակցում են, որ Ռուսաստանը չի կարող մրցակցել ԱՄՆ-ի հետ` իրենց երկրների ներքաղաքական իրավիճակի վրա ազդեցության աստիճանի առումով, Sputnik Արմենիային ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

Sputnik.կարծիք հարցման տվյալների համաձայն` եվրոպացիների զգալի մասը կարծում է, որ մյուս երկրներում ընթացող ընտրությունների վրա ազդում է ԱՄՆ-ն, ոչ թե Ռուսաստանը։

«Սրանք բավականին տրամաբանական թվեր են։ Շրջանների բնակիչները (հիմնականում` Արևմուտքի), որտեղ գերիշխող աշխարհաքաղաքական դիրք է զբաղեցնում ԱՄՆ-ն, կարծում են, որ իրենց երկրներում ընթացող ընտրությունների վրա ազդում է հենց Վաշինգտոնը», — ասաց Հակոբյանը։

Նրա խոսքով` երիտասարդությունն ավելի լավ է հասկանում ազդեցության լծակները, ինչպես նաև այն, որ ԱՄՆ-ն` որպես առավել խոշոր աշխարհաքաղաքական կենտրոն, իր ազդեցությունն ունի համաշխարհային երկրների վրա։

ԱՄՆ-ն, Հակոբյանի խոսքով, չի էլ թաքցնում այդ փաստը։

«Երիտասարդությունն ավելի թարմ հայացք ունի, հեռու է կարծրատիպերից, անցյալի «բեռից», ավելի անկեղծ պատասխաններ է տալիս սոցհարցումներին։ Երիտասարդները տեսնում են, որ Վաշինգտոնն ազդում է իրենց երկրներում ներքաղաքական իրավիճակի վրա, առավել ևս` զգալի ռեսուրսներ ունենալով», — ասաց Հակոբյանը։

Жеребьевка по распределению бесплатных площадей для агитации на выборах в Госдуму РФ - Sputnik Արմենիա
Եվրոպացիները կարծում են, որ մյուս երկրների ընտրությունների վրա ազդում է ԱՄՆ–ն, ոչ թե Ռուսաստանը

Նրա կարծիքով` Ռուսաստանն իր ռեսուրսներով զիջում է ԱՄՆ-ին և աշխարհի վրա ավելի թիրախային է ներգործում։

Միաժամանակ Ռուսաստանը շարունակում է առաջատար դիրք զբաղեցնել հետխորհրդային տարածքում։

«Ընտրությունների ժամանակ միշտ էլ կարևոր նշանակություն են ունեցել աշխարհաքաղաքական խաղացողները, մասնավորապես` Ռուսաստանը։ Հետխորհրդային տարածքը, ինչպես ակնհայտ է բոլորի համար, Ռուսաստանի աշխարհառազմավարական շահերի տարածքն է», — ասաց Հակոբյանը։

Մյուս կողմից` Հայաստանում քաղաքական մշակույթի մակարդակն այնքան ցածր է, որ միշտ լինում են քաղաքական առաջնորդներ կամ ուժեր, որոնք այսպես թե այնպես ցույց են տալիս իրենց կապն այս կամ այն աշխարհաքաղաքական կենտրոնի հետ` ընտրողին գրավելու համար։

Ֆրանսիայի բնակչության 43%-ը կարծում է, որ ԱՄՆ-ն ազդում է երկրների ընտրությունների վրա, Լեհաստանում նույնպես նույնքան մարդ այդ կարծիքին է։ Գերմանացիների 41%-ը և Մեծ Բրիտանիայի բնակչության մեկ երրորդը (33%) նույնպես համաձայն է այս մտքի հետ։ Այլ պետությունների ընտրություններին Ռուսաստանի միջամտության մտքի հետ եվրոպական այս երկրներում համաձայն է մեկ երրորդից պակաս մարդ` լեհերի 29%-ը, գերմանացիների` 28%-ը և ֆրանսիացիների 27%-ը։ Իսկ Մեծ Բրիտանիայում այդ կարծիքը կիսում է հարցվածների մեկ հինգերորդ մասից մի փոքր ավելին` 21%։

Մեծ Բրիտանիայում շատ են այն մարդիկ, որոնք կարծում են, որ մյուս երկրների ընտրությունների ընթացքին միջամտում է ԵՄ-ն. այսպես է մտածում բրիտանացիների 18%-ը, ընդ որում` Ֆրանսիայում նման կարծիք ունի հարցվածների 8%-ը, Գերմանիայում` 10%-ը, իսկ Լեհաստանում` 12%-ը։

Հետաքրքրական է, որ մյուս երկրներում ընթացող ընտրություններին ԱՄՆ-ի ազդեցության մասին հաճախ խոսում են երիտասարդները (35 տարեկանից ցածր) և բարձրագույն կրթություն ունեցող մարդիկ։ Ընդ որում, Գերմանիայում և Լեհաստանում այդպես է պատասխանել երիտասարդների կեսից ավելին (55 և 51% համապատասխանաբար)։ Բարձրագույն կրթություն ունեցող մարդկանց շարքում նման կարծիքի է լեհերի 53%-ը, գերմանացիների 47%-ը, ֆրանսիացիների 46%-ը և բրիտանացիների 34%-ը։

Հարցումն անցկացրել է IFop ընկերությունը 2017 թվականի սեպտեմբերի 20-ից 27-ն ընկած ժամանակահատվածում` Ֆրանսիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում և Լեհաստանում։ 18 տարեկանից բարձր 3 228 մարդ պատասխանել է հետևյալ հարցին` «Հաշվի առնելով քաղաքական և տնտեսական ազդեցությունը, ինչպես նաև հատուկ ծառայությունների հնարավորությունները` ո՞ր երկիրն է, ըստ Ձեզ, ազդում մյուս երկրներում ընթացող ընտրությունների վրա»։ Ընտրանքն իրականացվել է ըստ հարցվածների սեռի, տարիքի և բնակության վայրի։ Տվյալների անճշտության առավելագույն մակարդակը կազմում է +/-3,1 տոկոս` 95 տոկոս վստահության հավանականությամբ:

Հասարակական կարծիքի ուսումնասիրման միջազգային նախագիծը մեկնարկել է 2015 թվականի հունվարին։ Գործընկերն են Populus, Ifop և Forsa հայտնի հետազոտական ընկերությունները: Sputnik.Կարծիք նախագծի շրջանակում կանոնավոր կերպով հասարակական կարծիքի ուսումնասիրություններ են անցկացվում Եվրոպայի և ԱՄՆ-ի երկրներում առավել արդի սոցիալական և քաղաքական թեմաների վերաբերյալ։

Լրահոս
0