00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Հարություն Վանյան
Բերդկունք ամրոցի ամրակայման նախագիծը կներկայացվի մինչև տարեվերջ. Հարություն Վանյան
09:17
7 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:24
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ախ, այդ աղմկոտ հայերը, կամ ինչու՞ են բելգիահայերը «բախվում» ոստիկանության հետ

© Facebook/Artak SergoyanАртак Сергоян
Артак Сергоян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բելգիայում հայկական մեծ համայնքը պահպանում է ավանդույթներն ու սովորույթները, այդ թվում և` հային բնորոշ աղմկոտ բնավորությունը։ Հենց դա էլ հաճախ ստիպում է բելգիացիների ու ոստիկանության հետ կարճաժամկետ խնդիրներ ունենալ։

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Գոհար Սարգսյան. Բելգիայում հայերն ապրում են ինչպես Հայաստանում` խոսում են հայերեն, պահպանում ավանդույթները և աղմկոտ արարողությունները։ Ինչպես Sputnik Արմենիայի զրուցակից, բելգիահայ Արտակ Սերգոյանն է ասում, մի մեծ ռեստորանում 3–4 հայ է լինում, ամբողջ ուշադրությունը նրանց վրա է սևեռվում. բարձր զրուցում են, բարձր ծիծաղում ու քեֆ անում։

Բելգիացիները, օրինակ, զարմանում են, երբ տեսնում են հայկական ավանդական հարսանիքները` դհոլ–զուռնայով։

Архимандрит Гевонд - Sputnik Արմենիա
Երուսաղեմի հայերը զինվորներ են, որոնք պահպանում են մեր սրբությունները. հարցազրույց

«Բելգիացին չի կարողանում հասկանալ` ի՞նչ է տեղի ունենում։ Նրանց համար տարօրինակ է` դհոլով, զուռնայով, ակորդեոնով ինչու՞ են գալիս հարսի տուն, հետո բակում պարեցնում նրան։ Բելգիացիները զարմացած հարցնում են` սա ի՞նչ է»,–ժպիտով պատմեց Սերգոյանը։

Ի դեպ, մեր զրուցակիցը հարսանյաց արարողություններ կազմակերպող ընկերության նախագահ է։ Հաճախ է ստիպված լինում հայկական ավանդական բուռն հարսանիքներից հետո բացատրական աշխատանքներ տանել ինչպես տեղաբնակների, այնպես էլ ոստիկանների հետ։

«Տարբեր հարսանիքներին, երեկույթներին եղել են դեպքեր, երբ բելգիացիները ոստիկանություն են դիմել, թե աղմուկը շատ է։ Ես` որպես կազմակերպիչ կողմ, քաղաքավարի կերպով ներողություն եմ խնդրել ու ասել, որ աղմուկը ցածրացնեն։ Բելգիայում գիշերը 22։00–ից հետո, եթե երաժշտության 90 դեցիբելն անցնում է, կարող են բողոքել»,–պատմեց մեր զրուցակիցը։

Չնայած այս ամենին` հայկական աղմկոտ բնավորությանը «բախված» բելգիացիները նաև սկսել են սովորել` հայերն այսպիսին են` աղմկոտ ու տաքարյուն, աշխատասեր ու ստեղծարար։

© Facebook/Artak SergoyanԱրտակ Սերգոյան
Артак Сергоян - Sputnik Արմենիա
Արտակ Սերգոյան

Պաշտոնական վիճակագրությամբ` այսօր Բելգիայում ապրում է մոտ 25 հազար հայ, ոչ պաշտոնական թվերով` 35 հազար։ Բելգիահայ համայնքը կազմավորվել է 20–րդ դարի  20-ականներին: 1920 թվականին Բելգիայում հաստատվել է թուրքական ջարդերից փրկված ավելի քան 1000 հայ: 1970-ականներին հայերի մեծ հոսք է եղել Սիրիայից, Լիբանանից, Թուրքիայից, Իրանից, իսկ 1990 թվականից սկսած` նաև Հայաստանից:

Ավելի վաղ հաստատված բելգիահայերը հիմնականում ազդեցիկ ոսկեգործներ ու ադամանդագործներ են։ Վերջին 2 տասնամյակում այնտեղ տեղափոխվածներն էլ հիմնականում ընտրել են բիզնեսի ու շինարարության ճանապարհը։

Հիմա Բելգիայում գործում է 16 հայկական կրթօջախ, որոնք պատկանում են տարբեր ավանդական կուսակցություններին և մշակութային միություններին։ Կան նաև ամբողջությամբ անկախ կրթօջախներ։

Եթե անգամ տեղի հայերն իրենց երեխաներին ուղարկում են բելգիական դպրոցներ, հայկական կիրակնօրյա դպրոցների մասին չեն մոռանում. դա նրանց համար հայապահպանության հիմքն է։

Լրահոս
0