00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիայում հարձակվում են մերկ արձանների վրա, Նեմրութ լեռն էլ «անբարոյականության կենտրոն» որակում

© AFP 2024 / ADEM ALTAN / AFPСитуация в Турции
Ситуация в Турции - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թուրքիայում ամբոխը հարձակվել է ցուցահանդեսի մերկ արձանների վրա, դպրոցական դասագրքերում էլ Նեմրութ լեռը ներկայացվում է որպես հեթանոսության որջ`«անհավատության, անբարոյականության ու տգեղության կենտրոն»։

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Նեմրութ լեռը, որի վրա է գտնվում հայ հեթանոսական աստվածների` մինչ օրս լավ պահպանված 2000-ամյա հուշարձանախումբը, Թուրքիայի դպրոցական դասագրքերում հիշատակվում է որպես «անհավատության, անբարոյականության ու տգեղության կենտրոն»։ «Ակոս» թերթի հայերեն էջի խմբագիր Բագրատ Էստուկյանը դա համարում է առաջին հերթին տգիտության հետևանք։

«Առասպելական Նեմրութ արքա կա, որը հայտնի է իր վայրագությամբ։ Գրքի հեղինակներն իրենց տգիտության պատճառով շփոթել են Նեմրութ լեռն ու այս առասպելական թագավորին»,- ասում է Էստուկյանը։

Սխալի մասին Թուրքիայում ևս արդեն տեղյակ են, բայց, Էստուկյանի խոսքով, կրթության նախարարությունն այն ուղղելու որևէ միջոց չի ձեռնարկում։

Միաժամանակ, Էստուկյանը չի բացառում, որ սխալը նաև դիտավորության ու Թուրքիայում տարածվող խավարամտության հետևանք է։

Школьница - Sputnik Արմենիա
Ծովից ծով Հայաստանի քարտեզը՝ Ադրբեջանի պատմության դասագրքերում

«Երկու օր առաջ Թուրքիայի շրջաններից մեկում ամբոխը հարձակվեց ցուցահանդեսի նմուշների վրա` ասելով` մերկ արձաններ են ցուցադրվում։ Թուրքիայում այս մթնոլորտն օրեցօր խորանում է, և շատ հավանական է, որ սխալը միտումնավոր է արվել»,-ասում է հայազգի խմբագիրը։

Էստուկյանը նույն մթնոլորտի հետևանք է համարում նաև Թուրքիայում մշակութային գործիչների նկատմամբ վերջին օրերին տեղ գտած հետապնդումները։

«Որպես ազատ խոսքի հանրային գործիչներ, հեռուստահաղորդումներ կազմակերպող անձինք, մենք էլ ենք մտահոգ, որ ամեն վայրկյան կարող են մեր դուռը թակել»,- ասում է Էստուկյանը։

Իսկ ամենավտանգավորը նա համարում է նոր սերնդի անտեղյակությունն իր իրական պատմությանը։

«Հանրապետության հիմնադրման հետ միաժամանակ Թուրքիայում կեղծ տեսություն առաջ քաշվեց, որի վրա էլ կառուցված է ներկայիս կրթական ամբողջ ծրագիրը։ Այսօրվա սերունդը բոլորովին անտեղյակ է իր պատմությանն ու մշակույթին, նույնիսկ մոտ անցյալին», —ասում է մեր զրուցակիցը` հավելելով, որ տգիտությունն ու հետադիմականությունը տարածվում և կիրառվում է հակաիսլամական ու իսլամից զերծ մնացած ցանկացած երևույթի ու անձի դեմ։

Վերադառնալով հարձակման ենթարկված արձանների ու Նեմրութ լեռան խնդրին, Էստուկյանը դրանք ևս մեկնաբանում է իսլամականության դիրքերից` հիշեցնելով, որ դրա հետևորդները չեն ընդունում արվեստը` հայտարարելով, որ ստեղծագործելը միայն աստծո շնորհն է։

Քաղաքակիրթ աշխարհում գուցե և զարմանան նման մոտեցման վրա, բայց Թուրքիայում ապրող հայերը, Էստուկյանի խոսքով, այլևս որևէ բանից չեն զարմանում։

Հայկական Երվանդունիների թագավորության կրտսեր ճյուղի՝ Կոմմագենեի կամ Կամախի արքա Անտիոքոս 1-ինը, որը Քրիստոսից առաջ 70 թվականին Հայոց արքա Տիգրան Մեծի կողմից թագադրվել էր Տիգրանյան թագով, 2150 մետր բարձրություն ունեցող Նեմրութ լեռան վրա իր դամբարանն էր կառուցել, շրջակայքում տեղադրել հեթանոսական աստվածների և իր արձանը: Դամբարանաբլուր-սրբավայրը հայտնաբերվել է XIX դարում։

 

Լրահոս
0