15:15 15 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.83
  • GBP634.16
  • EUR571.91
  • RUB6.61
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
10510

Ռուսաստանաբնակ ճարտարապետ Յուրի Գրիգորյանն ինքնատիպ սխեմա է առաջարկել, ըստ որի` կարելի է գերբարակ երկնաքեր կառուցել։

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի — Sputnik. Հայ ճարտարապետ Յուրի Գրիգորյանի նախագծով Նյու Յորքում 307.5 մետրանոց գերբարակ երկնաքեր կկառուցվի։ Այս մասին հայտնում է Dezeen կայքը։

Նախագիծն արդեն հավանության է արժանացել, և շենքի վերին հատվածում դիտահարթակ կլինի, որտեղից հնարավոր կլինի վայելել Նյու Յորքի տեսարանը։ Շինարարությամբ կզբաղվի ռուսական Meganom ընկերությունը։

«Նոր սերունդը մեծ նշանակություն է տալիս ոչ թե ճարտարապետական օբյեկտներին, այլ քաղաքային կյանքին։ Այդ պատճառով էլ ճարտարապետները պետք է հարմարվեն քաղաքին, այսինքն` կառույցի ֆունկցիոնալ նշանակությունն ավելի մեծ պետք է լինի, քան տեսքը»,- կարծում է Գրիգորյանը։

Նրա խոսքով` նախագծի հեղինակները չեն ցանկացել, որ երկնաքերը շատ բարձր լինի, սակայն միևնույն ժամանակ կարևոր է եղել, որ նոր շենքը երևա բոլոր կողմերից, ու հարևաններն էլ հիանան կառույցի գեղեցիկ տեսքով։

Գլխավոր թեմաներ