10:16 14 դեկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Բաքու–Թբիլիս–Կարս երկաթգծի բացումը

Գողերը ձեռք են գցել «դարի նախագծին». Բաքու–Թբիլիսի–Կարսը զրկվել է ռելսերից

© FB / MINISTRY OF ECONOMY AND SUSTAINABLE DEVELOPMENT OF GEORGIA
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
581 0 0

Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգծի ռելսերը գողացել են Սամցխե–Ջավախքի հատվածում։

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի — Sputnik. Վրաստանում բերման են ենթարկել երեք մարդու, որոնց կասկածում են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի Մարադա-Կարցախ հատվածի ռելսերը գողանալու մեջ։ Այս մասին հայտնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։

Ռելսերի գողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 21-ին։ Գողության կասկածյալներն են 1968 թվականին ծնված Է.Մ-ն, 1971 թվականին ծնված Ռ.Դ-ն և և 1971 թ-ին ծնված Գ.Գ-ն։ Նրանց բերման են ենթարկել դեկտեմբերի 6-ին Նինոցմինդայում։

«Գողության կասկածյալները աշխատել են «Դեմիրոլ սերվիս» ընկերությունում։ Այն հատվածը, որտեղ գողություն է կատարվել, պատկանում է այդ ընկերությանը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Քրեական գործ է հարուցվել, գողության փաստով քննություն է անցկացվում։

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու պաշտոնական բացումը տեղի է ունեցել հոկտեմբերի 30-ին, Բաքվում: Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի ամենամեծ թողունակությունը տարեկան 17 մլն տոննա բեռ է: Այս ցուցանիշը կկազմի 1 մլն ուղևոր և 6,5 մլն տոննա բեռ: Ճանապարհի շահագործումը նախատեսվում էր մինչև 2016 թ. վերջը, սակայն այն հետաձգվեց մինչեւ 2017 թ. հոկտեմբեր:

 

Գլխավոր թեմաներ