04:56 12 դեկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Քիմ Քարդաշյան

Քիմ Քարդաշյանին մեղադրում են վրացու գաղափարները կրկնօրինակելու մեջ

AFP/ANGELA WEISS
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
77 0 0

Հանրահայտ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի անվան շուրջ հերթական սկանդալն է ծավալվել, որն այս անգամ կապ չունի մերկ լուսանկարների հետ։ Ուշադրության կենտրոնում է հայտնվել նրա թողարկած հավաքածուն։

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի — Sputnik. Diet Prada-ի Instagram-i էջը Քիմ Քարդաշյանին մեղադրել է Rei Kawakubo եւ Demna Gvasalia (Դեմնա Գվասալիա) ապրանքանիշների հավաքածուների գաղափարները մանկական հավաքածուում օգտագործելու մեջ։

«Քիմ Քարդաշյան, մենք կարծում էինք, թե դու ավելի լավ հագուստ ես ստեղծում, քան Բեյոնսեն, բայց դու քո գաղափարները պատճենել ես Comme des garcons x Kosho & Co-ից և այլ ապրանքանիշներից», — նշված է հայտարարության մեջ։

Քարդաշյանի ներկայացուցիչները չեն հերքել պատճենման փաստը, բայց հայտնել են, որ այն ստեղծվել է՝ որպես հարգանքի տուրք հայտնի ապրանքանիշերին ու դիզայներներին։

Page Six-ը գրում է, որ Քիմը մտադիր չէ այդ հավաքածուի հաշվին գումար վաստակել։

«Ամբողջ գումարը, որ մենք կվաստակենք հենց այդ հավաքածուի վաճառքից, ուղղելու ենք բարեգործական նպատակների։ Գաղափարն այն էր, որ մենք բոլոր երեխաներին նման հագուստ ձեռք բերելու ու հագնելու հնարավորություն տանք։ Մենք ստեղծել ենք հագուստ a la Դեմնա՝ որպես հարգանքի տուրք նրան ու նրա տաղանդին։ Սկզբում մենք ընդամենը մեկ կրկնօրինակ էինք ստեղծել, ու Նորթը հագել էր այն, հետո դրա շուրջ մեծ իրարանցում բարձրացավ. բոլորն ուզում էին նման հագուստ գնել, ու մենք սկսեցինք այն արտադրել մեծ քանակությամբ»,- ասել ենք նրանք։

Քիմի ներկայացուցիչները նշել են, որ այդ հագուստը Demna dress են անվանել՝ նրա պատվին։ Նրանք խոստացել են, որ այն, ինչ կվաստակեն հագուստի վաճառքից, կհատկացնեն Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի հիմնադրամին։

Գլխավոր թեմաներ