06:36 20 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.26
  • GBP593.94
  • EUR526.74
  • RUB7.42
Նյու–Յորք

Նյու Յորքի պայթյունը ահաբեկչություն է. մի քանի մարդ է տուժել. ոստիկանություն

© Sputnik / Леонид Сквирский
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
38 0 0

Ինչպես հայտնել են իրավապահ մարմինների աղբյուրները, կասկածյալը կարող էր գտնվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ազդեցության տակ։

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի — Sputnik. Մանհեթենի պայթյունը կապված է ահաբեկչության հետ, հայտնել է Նյու Յորքի ոստիկանապետ Ջեյմս Օ՛Նիլը տեղական հեռուստաալիքներով հեռարձակվող մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Առավոտյան, մոտավորապես ժամը 7:20 ահաբեկչություն է տեղի ունեցել 7-րդ և 8-րդ ավենյուների միջև գտնվող 42-րդ փողոցի ստորգետնյա անցուղում», – ասել է Օ՛Նիլը։

Ոստիկանության աղբյուրներին հղում անող ABC հեռուստաընկերության տեղեկատվության համաձայն` կասկածյալը լուրջ վնասվածքներ է ստացել, սակայն ողջ է մնացել ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի ժամանակ։ Ընդհանուր առմամբ 4 մարդ է տուժել։

Նշում են, որ Նյու Յորքում պայթյունն իրականացնելու մեջ կասկածվող անձը կարող էր գտնվել ԻՊ ահաբեկչական խմբավորման (արգելված է մի շարք երկրներում – խմբ.) ազդեցության տակ։

Հանցագործության վայրում են ՀԴԲ աշխատակիցները։ Նահանգապետը վստահեցրել է նաև, որ բոլոր քաղաքային ծառայությունների աշխատանքն ամբողջ ծավալով կվերականգնվի։

Գլխավոր թեմաներ