00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Աբովյան time
On air
18:23
34 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ալիևի նախկին փեսան հայ Չումակովին հրավիրել է Բաքու. «Զգում եմ՝ թեժ է լինելու»

© Sputnik / Евгения НовоженинаПевец Алексей Чумаков на XIV Международном фестивале "Усадьба Jazz" в музее-усадьбе "Архангельское".
Певец Алексей Чумаков на XIV Международном фестивале Усадьба Jazz в музее-усадьбе Архангельское. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայկական արմատներով երգիչ Ալեքսեյ Չումակովը սոցիալական ցանցերում լուսանկար է հրապարակել ադրբեջանցի արտիստ Էմին Ագալարովի հետ։ Գործընկերները երկար զրուցել են, Էմինն Ալեքսեյին հրավիրել է Բաքու։

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի — Sputnik. Անվանի երգիչ Ալեքսեյ Չումակովը Instagram-ի իր էջում հայտնի երգիչ Էմին Ագալարովի (Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախկին փեսան) և իր կնոջ՝ Յուլյա Կովալչուկի հետ համատեղ լուսանկար է հրապարակել։

Չումակովը շնորհակալություն է հայտնել Ագալարովին Բաքու հրավիրելու համար, որտեղ նա մասնակցելու է «Ժարա» փառատոնին։ «Շնորհակալություն հիանալի, հագեցած և շատ հետաքրքիր զրույցի համար։ Մեր գործում չի ստացվում երկար խոսել, իսկ մեզ մոտ ստացվեց։ Էմին, շնորհակալություն ընկերության և «Ժարա» հրավիրելու համար։ Զգում եմ՝ իսկապես թեժ է լինելու», — գրել է Ալեքսեյը լուսանկարի տակ։

Публикация от alexchumakoff (@alexchumakoff) Дек 21, 2017 at 9:26 PST

Մեկ օր առաջ Էմինը գալիք փառատոնը ներկայացրել է Բաքվում կայացած համերգներից մեկի ժամանակ, ինչին հաջորդել է ադրբեջանական ԶԼՄ-ների կայծակնային արձագանքը։ Նրանք հասցրել են «անհանգստանալ», որ նախնական ցուցակներում եղել է Ալեքսեյ Չումակովի անունը, որի մայրը, ինչպես հայտնի է, ծնունդով Ղարաբաղից է։ Ագալարովին մեղադրել են ոչ միայն Չումակովի հետ ընկերություն անելու մեջ, այլ նաև հիշեցրել են Սոսո Պավլիաշվիլու հետ սկանդալային պատմությունը (նրան ներառել էին Ադրբեջանի «սև ցուցակում»՝ Արցախում համերգ տալու համար)։

 

«Հիշողության մեջ դեռ թարմ են Սոսո Պավլիաշվիլու աղմկահարույց համերգին հաջորդած սկանդալային նոտաները։ Վրացուն, որին արդարացիորեն ներառել են Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակում» Ադրբեջանի բռնազավթված տարածքներում համերգներից հետո, անցած տարի ներել էին միայն այն բանից հետո, երբ Էմինը բարեխոսել էր նրա համար», — գրում է haqqin.az-ը։

Սոսոյին «ներել» են, բայց վիրավորանքը, ինչպես երևում է, մնացել է։

Չնայած Ադրբեջանում բազմաթիվ բողոքներին՝ Պավլիաշվիլին, ինչպես գրում է վերոհիշյալ կայքը, ամեն դեպքում ժամանել է Բաքու։ Բայց, ինչպիսի դժբախտություն, այդպես էլ ներողություն չի խնդրել ադրբեջանցիներից։

Кима Григорьевна - Sputnik Արմենիա
Հայ ու ադրբեջանցի աղջիկները «պայթեցրել» են Instagram-ը հայերեն երգերով

«Հակառակը, Պավլիաշվիլին բավական վիրավորական խոսքեր է ասել այն մարդկանց հասցեին, որոնք դեմ են եղել նրա այցին։ Անցել են տարիներ… Հայամետ Պավլիաշվիլուն Էմին Ագալորվի աջակցությամբ թույլ են տվել մուտք գործել Ադրբեջան։ Այժմ Բաքվում լինելու շանս ունի նաև Չումակովը», — բորբոքված գրում է զանգվածային, կներեք արտահայտության համար, լրատվամիջոցը։

Իսկ նման «լարտվամիջոցները», ցավոք, Ադրբեջանում շատ են։ Բոլոր գունեղ մեջբերումները չենք ներկայացնի, բավական է ինտերնետում որոնել՝ համոզվելու համար, բայց ահա Instagram-ում Չումակովին հետևողների արձագանքը չի կարող չուրախացնել․ արտիստի գրառման տակ բացասական ոչ մի մեկնաբանություն չկա։ Հակառակը, շատերը գովում և շնորհակալություն են հայտնում Էմինին նրա համար, որ նա կոլորիտային արտիստին հրավիրել է Ադրբեջան։

Ինչ-որ մեկը նույնիսկ գրել է, որ «լավ կլիներ, եթե Էմինը կարողանար համոզել Լարիսա Դոլինային և Իրինա Ալեգրովային (երկու երգչուհիներն էլ ծնունդով Բաքվից են, խմբ.) վերադառնալ Բաքվի բեմեր»։

Եվս մեկ օգտատեր արտիստներին առաջարկել է համատեղ երգ ձայնագրել։

Ոմն intigamabdullaev գրել է․ «Աստված տա, սպասում ենք»։

Իհարկե, աստված տա, բայց զգում ենք, որ թեժ է լինելու…

Լրահոս
0