01:15 21 հունվարի 2018
Ուղիղ եթեր
Իտալիայի նախագահ

Իտալիայի նախագահն արձակել է երկրի խորհրդարանը

© Sputnik/ Алексей Дружинин
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
12 0 0

Սերջո Մատարելան հանրապետության խորհրդարանն արձակելու մասին հրամանագիր է ստորագրել։

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի — Sputnik. Իտալիայի նախագահ Սերջո Մատարելան հինգշաբթի արձակել է ազգային խորհրդարանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` ներկայացնելով նախագահի աշխատակազմի հայտարարությունը։

Դրանից առաջ, իտալական սահմանադրության համաձայն, պետության նախագահն ընդունել է երկրի վարչապետ Պաոլո Ջենտիլոնիին և օրենսդրական մարմնի երկու պալատի խոսնակներին։

Օրենսդրական մարմնի լիազորությունների ժամկետի ավարտի կապակցությամբ Ապենիններում խորհրդարանն արձակելուց հետո պետք է կայանա խորհրդարանական հերթական ընտրությունը, որի անցկացման օրը կորոշվի նախարարների խորհրդի նիստում։

Գլխավոր թեմաներ