01:11 21 հունվարի 2018
Ուղիղ եթեր
Ինքնաթիռի կործանման վայրում

Ինքնաթիռն ընկել է գետը, մահացել են բրիտանացի միլիոնատերն ու նրա ընտանիքի անդամները

© REUTERS/ AAP/Perry Duffin
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
63 0 0

Ավստրալիայում մեկ շարժիչով ինքնաթիռն ընկել է գետը, օդանավի անձնակազմն ու ուղևորները մահացել են։

ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի — Sputnik. Բրիտանական Compass Group ընկերության գործադիր տնօրեն Ռիչարդ Քազինսը և նրա հարազատները զոհվել են Ավստրալիայում ինքնաթիռի կործանման հետևանքով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Մեկ շարժիչով DHC-2 Beaver ինքնաթիռն ընկել էր Հոքսբերի գետը։ Վթարի հետևանքով զոհվել են վեց հոգի`օդաչուն և հինգ ուղևորները:

«Հաստատում ենք, որ 2017 թ. դեկտեմբերի 31-ին Ավստրալիայում ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ռիչարդ Քազինսը և նրա հարազատներից չորս հոգի», — ասված է ընկերության հայտարարության մեջ:

Ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Պոլ Ուոլշը ցավակցություն է հայտնել վթարի կապակցությամբ:

Compass Group-ը կորպորատիվ սննդի սպասարկման ոլորտի ամենախոշոր ընկերությունն է աշխարհում, գործում է աշխարհի 50 երկրում։ Ընկերությունը սննդամթերք է մատակարարում գրասենյակներին, գործարաններին, դպրոցներին, բուհերին, հիվանդանոցներին, բանտերին, սպորտային օբյեկտներին և նավթային հարթակներին:

Ամեն տարի ընկերությունը սպասարկում է մոտավորապես չորս միլիարդ մարդու:

Գլխավոր թեմաներ