01:15 21 հունվարի 2018
Ուղիղ եթեր
Տերի Վանդոմ

Մաքուր է միայն Հայաստանում. Օբսիդիանը հայտնվել է New York Times-ի էջերին

© Katerina Perez
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
38610

Վանակատ (օբսիդիան) կարելի է գտնել Մեքսիկայի, Իտալիայի, Ճապոնիայի և Միացյալ Նահանգների հրաբխային տարածքների ժայռային գոյացություններում, սակայն ամենամաքուր տեսակը միայն Հայաստանում է:

ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի — Sputnik. Հայկական օբսիդիանը գերել է ֆրանսիացի ոսկերիչ Տիերի Վանդոմին, նրա՝ մի քանի տարի առաջ Հայաստան այցելելուց հետո: Խորհրդավոր այդ քարից ոգեշնչված՝ Վանդոմն ավելի ուշ վանակատից ոսկերչական իրերի հավաքածու ստեղծեց և անվանեց այն «Armenia», գրված է Մոսկվայի և ազգերի մշակույթի հայկական թանգարանի կայքէջում:

Ավելի ուշ հայկական օբսիդիանի մասին հոդված էր հայտնվել հայտնի և ազդեցիկ ամերիկյան The New York Times թերթում:

«Թեև օբսիդիան կարելի է գտնել Մեքսիկայի, Իտալիայի, Ճապոնիայի և Միացյալ Նահանգների հրաբխային շրջանների ժայռային գոյացություններում, սակայն ամենամաքուր տեսակը միայն Հայաստանում է գտնվում: Մյուս տարածաշրջաններում դրանց տեսակները հաճախ թերություններ են ունենում, ինչը դրանք ոչ պիտանի է դարձնում շուկայի համար», — գրված է նյութում:

Քարի մասին առկա լեգենդին հակառակ, հայկական օբսիդիանը չի հանդիպում Արարատ լեռան լանջերին, կապույտ օբսիդիանի գտնվելու վայրի մասին, ոչ ոք դեռ չգիտի: Հայաստանում քարի խոշոր հանքատեղերը Սևանա լճի մերձակայքում գտնվող հրաբխային սարերի շրջակայքն է, հանքատեղեր կան նաև Արտենի, Գութանասար և Սպիտակասար հրաբխային կոների գագաթներին:

Նշվում է նաև, որ օբսիդիանի վերամշակման և վաճառքի հնագույն կենտրոնների հետքեր են հայտնաբերել նաև Արևմտյան Հայաստանում` Վանա լճի ափին:

«Հայերն աստվածացնում են օբսիդիանը, այն ամենուր է, բազմաթիվ խանութներում և կրպակներում՝ ապարանջաններ, կախազարդեր. այն փայլփլում է, կարծես սև ադամանդ լինի», — գրված է հոդվածում:

Обсидиан
CC BY 3.0 / Ji-Elle
Օբսիդիան

Հեղինակն ընդգծում է, որ օբսիդիանը Հայաստանում ամենահայտնի և հարգված քարն է: Քարին արդարացիորեն մոգական ու գիտության համար անբացատրելի հատկություններով են օժտում: Չար ուժերից ու հիվանդությունից տունն ու երեխաներին պաշտպանելու համար շատ դարեր առաջ մարդիկ տան շուրջ օբսիդիանից շրջան էին շարում: Ճիշտ նույնպես պահպանում էին ալյուրն ու հացը՝ օբսիդիանի մանր քարեր շարելով շուրջը:

 

Գլխավոր թեմաներ