02:34 25 ապրիլի 2018
Ուղիղ եթեր
Դոնալդ Թրամփ

Իրանում իրավիճակը սրվում է. Թրամփը խոստացել է միջամտել

CC BY 2.0 / Gage Skidmore / Donald Trump
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
5010

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավաստիացրել է իրանցիներին, որ ԱՄՆ-ն կաջակցի ցուցարարներին։

ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի — Sputnik. ԱՄՆ-ն պետք եղած ժամանակ օգնություն կցուցաբերի Իրանի ցուցարարներին, հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր Twitter-ում։

​Գրառումը հայտնվել է Twitter-ում Վաշինգտոնի ժամանակով 05։37-ին (Երևանի ժամանակով ժամը 14։37)։ Թրամփն ակնարկել է, որ ԱՄՆ-ը մտադիր է միջամտել ԻԻՀ-ում ստեղծված իրավիճակին։

«Այնպես եմ հարգում Իրանի մարդկանց, որ փորձում են դիմակայել կոռումպացված իշխանություններին։ Երբ ժամանակը գա, դուք կզգաք ԱՄՆ-ի հզոր աջակցությունը», — գրել է Թրամփը։

Իրանում խժդժությունները չեն հանդարտվում դեկտեմբերի 28-ից։ Իրանցիները բողոքում են մթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների գների աճի դեմ։

Հունվարի 3-ին Իրանի իշխանությունները հայտնել են, որ ձերբակալել են ԵՄ երկրներից մեկի քաղաքացու, որին «վարժեցրել են ԵՄ հատուկ ծառայությունները, և նա ղեկավարել է խռովարարներին»։

Գլխավոր թեմաներ