01:45 18 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD483.90
  • GBP635.94
  • EUR559.68
  • RUB7.38
«Դեյլի շոուի» հաղորդավարը

Հայաստանի ԱԳՆ–ն արձագանքել է ամերիկյան հեռուստատեսությամբ հնչած «կեղտոտ հայ» արտահայտությանը

© Sputnik /
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
270505

ԱՄՆ–ի հայ համայնքը բացատրություն է պահանջում հումորային ալիքներից մեկով «կեղտոտ հայեր» սկանդալային արտահայտության համար։

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի — Sputnik. ԱՄՆ–ի հայ համայնքը միջոցներ է ձեռնարկում, որպեսզի ապագայում բացառի ամերիկյան հեռուստատեսությամբ հայ ժողովրդի հասցեին անհարգալից արտահայտությունները, Sputnik Արմենիային հաղորդեց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը` անդրադառնալով ամերիկյան հումորիստ, հաղորդավար Թրևոր Նոայի արտահայտությանը։

Բալայանն ընդգծեց, որ Թրևորի The Daily Show ծրագիրը հումորային է, իսկ աղմկահարույց արտահայտությունը հնչել է ոչ թե որպես վիրավորանք, այլ հակառակը` անհաջող խոսքի օրինակ։

Այնուամենայնիվ, Բալայանը նշեց` քանի որ «կեղտոտ հայ» արտահայտությունը մեծ հասարակական արձագանք է առաջացրել Հայաստանում և աշխարհի այլ երկրների հայկական սփյռուքում, ԱՄՆ–ի հայ համայնքի ներկայացուցիչները միջոցներ են ձեռնարկում ալիքից պարզաբանում ստանալու համար։

Նշենք, որ ամերիկյան երգիծական The Daily Show–ի հաղորդավար Թրևոր Նոան հերթական անգամ իր հաղորդման մեջ քննադատելով ԱՄՆ–ի նախագահ Դոնալդ Թրամփին`օգտագործել է «կեղտոտ հայ» բառակապակցությունը, որը դժգոհություն է առաջացրել հայկական ԶԼՄ–ներում և սոցիալական ցանցերում։

Հայկական մեդիան և սոցիալական ցանցերի օգտատերերը` հատկապես Facebook–ի, մեծամասամբ համարել են, որ Թրևոր Նոան վիրավորել է հայ ժողովրդին։ Սակայն հաղորդավարը չի վիրավորել հայերին մասին, այլ միայն կատակով հիշատակել է նրանց հումորային օրինակում, որում կոչ է արել բացահայտել ԱՄՆ–ի նախագահի հիմարությունը։

Նոան բացահայտ ծաղրել է ամերիկյան առաջնորդին` կասկած հայտնելով նրա մտավոր ընդունակությունների մեջ։ Մասնավորապես, քննարկման առարկա են դարձել Թարմփի վերջին թվիթները, որոնցում նա առանց ամաչելու ինքն իրեն անվանել է խելքով և հանճարեղությամբ օժտված մարդ։

«Կյանքում իմ երկու կարևորագույն ակտիվներն են մտավոր կայունությունը և իսկական ինտելեկտը։ Ես ճանապարհ եմ անցել հաջողակ գործարարից, TV–ի աստղից մինչև ԱՄՆ նախագահ (առաջին փորձից)։ Ենթադրում եմ, որ դա ոչ միայն խելք է, այլ նաև հանճարեղություն, ընդ որում` կայուն», – գրել է Թրամփը երկու թվիթներում։

Մեկնաբանելով այդ արտահայտությունը` Թրևոր Նոան նշել է, որ Թրամփի խոսքերը շատ ծիծաղելի են։

«Միայն Դոնալդ Թրամփը, փաստարկներ ներկայացնելով ի պաշտպանություն իրեն, կարող է նույն նախադասության մեջ լիովին արժեզրկել իր եզրահանգումները։ Ասենք` դա նույնն է, եթե ինչ–որ մեկն ասի. «Ես ամենահանդուրժող մարդն եմ, հարցրեք այդ կեղտոտ հային»», – ասել է Թրևոր Նոան։

Դոնալդ Թրամփին քննադատելու համատեքստում հայերին մեջբերելն ակնարկ է, որ ԱՄՆ նախագահն անհանդուրժողական վերաբերմունք ունի ներգաղթյալների հանդեպ։

Գլխավոր թեմաներ