06:23 26 մայիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD482.76
  • GBP644.63
  • EUR565.36
  • RUB7.81
Հիվանդասենյակ

Գերմանիայից արտաքսել են մահացու հիվանդ հայուհու միակ խնամակալին` որդուն

© Sputnik / Lusine Adamyan
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
429 0 0

Նա լողացնում էր մորը, խնամում նրան, բժշկի տանում, սակայն մի «գեղեցիկ» վաղ առավոտ նրա դուռը թակեցին`հինգ ժամ հետո Հայաստան արտաքսելու համար։

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. Բավարիայի իշխանությունը (Գերմանիայի հարավ) որոշում է կայացրել 18-ամյա Աշոտին երկրից արտաքսելու մասին։ Նրա հայրն ու մայրը Գերմանիայում բուժում են ստանում։ Հայտնում է Süddeutsche Zeitung գերմանական պարբերականը։

Աշոտի ծնողները ծանր հիվանդ են։ Մասնավորապես, մայրը` 39-ամյա Գայանե Զ.–ն, անկողնային վիճակում է, կինը օնկոլոգիական հիվանդություն ունի, և բժիշկները ապաքինվելու հույս չեն տալիս։ Աշոտը պաշտոնապես գրանցված է որպես ծնողների խնամակալ։

Նա մորն արդեն 10 տարի խնամում է. սկզբում օգնում էր մորը Հայաստանում, այնուհետև` Գերմանիայում։

«Նա լողացնում էր մորը, հոգ տանում նրա մասին, բժշկի տանում։ Հունվարի կեսերին ոստիկանությունն առավոտյան ժամը 4-ին թակեց Աշոտի դուռը, և արդեն հինգ ժամ հետո նա արտաքսվեց Հայաստան։ Կարո՞ղ է արդյոք երկիրը խլել որդուն անբուժելի հիվանդ մորից», – գրում է պարբերականը։

Ի պատասխան Süddeutsche Zeitung հայցին` միգրացիոն իշխանությունները հայտնեցին, որ «տեղյակ չէին երիտասարդի մոր անբուժելի հիվանդության մասին»։ Սակայն Աշոտը պնդում է, որ իշխանությունները տեղյակ էին կատարվածի մասին. նա ներկայացրել էր 2017 թվականի բժշկական ստուգումների տվյալները, որոնք վկայում են Գայանեի զարգացող հիվանդության մասին։

Գլխավոր թեմաներ