03:20 22 փետրվարի 2018
Ուղիղ եթեր
Իարայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն

Իսրայելը և Հայոց ցեղասպանությունը. երբ ժողովուրդը համաձայն չէ քաղաքական գործիչների հետ

© AP Photo/ Sebastian Scheiner
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Արման Վանեսքեհյան
11610

Անգամ կասկած չկար, որ օրերս Իսրայելի խորհրդարանը (Քնեսեթ) հերթական անգամ կտապալի 1915թ-ի Հայոց ցեղասպանության օրը նշելու մասին օրինագիծը։ Դա ի սկզբանե պարզ էր, դեռ այն ժամանակվանից, երբ անցած տարվա նոյեմբերին Իսրայել էր այցելել Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը։ Այդպես է կարծում Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան Արման Վանեսքեհյանը։

Հիշենք, այն ժամանակ հայ արտգործնախարարն ամեն դեպքում հույս էր հայտնել, որ Իսրայելն Օսմանյան կայսրությունում 1915թ-ի դեպքերը կճանաչի որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն։

Ավելին, իսրայելական հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Նալբանդյանը բավական հստակ էր արտահայտվել. «Ես հանդիպել եմ Քնեսեթի նախագահի հետ, որը նույնպես բավական հստակ դիրքորշում է հայտնել Քնեսեթի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կարևորության մասին»։

Հիշում եմ, որ այդ այցիցի հետո շփվել եմ Հայաստան այցելած իսրայելցիների հետ (վերջին շրջանում նրանք շատ են գալիս հանգստանալու), և բոլորը հիացմունքով խոսել են այն մասին, որ վերջապես Իսրայելը կշտկի Հայոց ցեղասպանության վերաբերյալ «քաղաքական թյուրիմացությունը»։

Ասեմ ավելին, իսրայելցիների ճնշող մեծամասնությունն անգամ հարցականի տակ չի դնում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտությունը։ Նրանք կարծում են, թե Երկրորդ համաշխարհային պատերազմի ողբերգական իրադարձությունների (Հոլոքոստ) պատճառը հենց Առաջին աշխարհամարտի ժամանակ Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածները ժխտելն էր։

Սակայն դա մարդկային գործոն է և զգացմունքներ, որոնք գրեթե ոչ մի կապ չունեն Իսրայելի քաղաքական իրողությունների հետ։ Եվ պետք չէ խոսել այն մասին, որ այդ երկիրը կարող է մի օր ճանաչել Հայոց ցեղասպանությունը` հաշվի առնելով նրանց «քթի տակ» տակ գտնվող ամենահզոր տարածաշրջանային գերտերություններին մեկի` Թուրքիայի ազդեցությունը, ինչպես նաև նավթը, որը նրանք ստանում են Ադրբեջանից։

Տեղին է մեջբերել հետևյալ դիտարկումը` «…կան ավելի կարևոր բաներ, քան քաղաքականությունը, ավելի կարևոր, քան դիվանագիտությունը։ Երկու ժողովուրդների զանգվածային սպանությունները դասվում են դրանց շարքին» և հարց տալ` ո՞ւմն է այդ խնդիրը։ Իսկ ես հիշեցնեմ, որ Քնեսեթի ամբիոնից բառացիորեն հենց այդպես է արտահայտվել քաղաքական գործիչ Բենյամին Նեթանյահուն, երբ դեռ զբաղեցնում էր Իսրայելի արտգործնախարարի պաշտոնը և ձգտում էր վարչապետ դառնալ։

Կամ հիշենք, որ Քնեսեթի նախկին նախագահը ժամանակին հնարավոր ամեն ինչ անում էր, որպեսզի իսրայելցի պատգամավորներն աջակցեն Հայոց ցեղասպանության ճանաչման գաղափարին։ Կարելի է նույնիսկ չզլանալ և հաշվել, թե մի ելույթի ընթացքում նա քանի անգամ է օգտագործել «ցեղասպանություն» բառը` նկարագրելով Առաջին աշխարհամարտի իրադարձությունները։

Գիտե՞ք` ում մասին է խոսքը։ Այո, պարոն Ռեուվեն Ռիվլինի, որը նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո մեկընդմիշտ ջնջեց իր բառապաշարից «ցեղասպանություն» եզրույթը` մասնավորապես հայ ժողովրդի հետ պատահած ողբերգական իրադարձությունների վերաբերյալ։

Միակ հետևությունը, որն այդ ամենից կարելի է անել, հետևյալն է` իսրայելցի ժողովուրդը 1915թ-ի իրադարձությունները բնորոշում է որպես ցեղասպանություն։ Իսրայելական քաղաքական գործիչներն օգտագործում են այդ «հաղթաթուղթը» այս կամ այն պաշտոնի համար պայքարում, իսկ հետո զբաղվելով քաղաքականությամբ, որում անկեղծությունը և զգացմունքները տեղ չունեն` հաշվի են նստում ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի շահերի հետ։

Գլխավոր թեմաներ