ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik. Ադրբեջանի նախագահի զարմիկը ոստիկանի է ծեծել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ըստ տեղեկությունների` Բակինխանովա գյուղում ճանապարհային ոստիկանության աշխատակիցը մի քանի օր առաջ կանգնեցրել է Mersedes մակնիշի ավտոմեքենան, որի ապակիները մգացված են եղել, ինչն օրենքով արգելված է։
Ոստիկանները վարորդից խնդրել են ներկայացնել փաստաթղթերը, բայց վարորդը դուրս է եկել մեքենայից և վեճի բռնվել ոստիկանի հետ։
Նա բռունցքով հարվածել է ճանապարհային ոստիկանության աշխատակցին։ Ավելի ուշ պարզվել է վարորդի ինքնությունը` Ռիադ Ալիև։
Ալիևի գործն ուղարկվել է դատարան, որը պատիժ է սահմանել 30 օր վարչական ձերբակալությունը։
ԶԼՄ-ները հայտնում են, որ ձերբակալվածը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հորեղբոր որդու տղան է։