21:29 03 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Հայոց ցեղասպանություն (234)
38601

Սերբական խորհրդարանի պատգամավորներից յոթը «կողմ» են քվեարկել, մյուսները չեն քվեարկել։

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի — Sputnik. Սերբիայի խորհրդարանը հերթական անգամ զերծ է մնացել Հայոց ցեղասպանության մասին բանաձևի լիակազմ քննարկումից, բայց պատգամավորներն ամեն դեպքում չեն մոռացել երկու ժողովուրդների համերաշխության մասին (կրոնի և ճակատագրի բերումով)։ Երբ հարց է դրվել նախագիծը օրակարգ մտցնել, թե ոչ, լուսատախտակի վրա երևացել է յոթ պատգամավորների «կողմը»։ Մնացած 139 պատգամավորները չեն քվեարկել, հաղորդում է տեղի «Տելեգրաֆ» պարբերականը։

Արդեն երեք տարի է` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օգտին է հանդես գալիս Զորան Ժիվկովիչը` Նոր կուսակցության նախագահը, որը Հարավսլավիայի ներքին գործերի նախկին նախարարն է և Սերբիայի նախկին վարչապետը։

«Չի կարելի մոռանալ, որ պատմության որոշակի պահերին ուժեր են հայտնվել, որոնք զանգվածաբար ոչնչացրել են մարդկանց», — կարծում է նա։

Ալեքսանդրա Յոքսիմովիչը` արտաքին քաղաքականության կենտրոնի նախագահը և Հարավսլավիայի ԱԳՆ նախկին ղեկավարի օգնականն այլ կարծիք ունի։

«Հիմա աշխարհում շատ երկրներ կան, որոնք դեռ չեն կողմնորոշվել այս հարցում։ Սերբիան պարտավոր չէ նախաձեռնողներից մեկը լինել այդ հարցում։ Բայց ապագայում կարելի է խոսել այդ մասին», — կարծում է նա։

Երկրորդ համաշխարհային պատերազմի և նացիստական շրջափակման ժամանակ սերբ ժողովուրդը նույնպես ցեղասպանության զոհ է դարձել։ Ուրիշի ձեռքում խաղալիք դարձած խորվաթական իշխանությունները, տարբեր գնահատականներով, սպանել են 500-700 հազար սերբերի, հրեաների, գնչուների, կոմունիստ խորվաթների, նույնիսկ բոսնիացի մահմեդականների։

Ճիշտ է` այսօր Խորվաթիայում (ի տարբերություն Թուրքիայի) չեն ոչնչացնում անցյալի վկայությունները։ Մինչև հիմա Յասնովեց համակենտրոնացման ճամբարի (ամենամեծը նախկին Հարավսլավիայում) տեղում հուշահամալիր է կանգնած։

թեմա:
Հայոց ցեղասպանություն (234)

Գլխավոր թեմաներ