14:06 05 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD524.98
  • GBP731.19
  • EUR631.71
  • RUB7.11
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
12110

Նախկին բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսը սիրով համաձայնել է օգնել Քարդաշյաններին ռեալիթի շոուի նոր սերիայի նկարահանման ժամանակ։

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի — Sputnik. Հոլիվուդյան աստղ Ջենիֆեր Լոպեսի ընկերը մարզում է Քարդաշյան քույրերին, գրում է Daily Star-ը։

Լոպեսի ընտրյալ Ալեքս Ռոդրիգեսը սովորաբար ժամանակն անցկացնում է ընկերուհու հետ, սակայն հինգշաբթի նա լիովին Քարդաշյանների տրամադրության տակ է եղել, գրում է պարբերականը։

42-ամյա նախկին բեյսբոլիստն օգնել է քույրերին Keeping up with Kardashians ռեալիթի շոուի նկարահանումների ժամանակ։ Այս անգամ Քարդաշյանների ընտանիքը բեյսբոլ է խաղացել երգիչ Տիտո Ջեքսոնի ընտանիքի հետ։

Պարբերականը նշում է, որ Քիմը մտերիմ է Ջենիֆերի հետ, և հնարավոր է`նրա միջոցով է ծանոթացել նախկին մարզիկի հետ։ Բացի Քիմից, Քլոեից և Քենդալից, մարզումներին ներկա են եղել նաև Քրիս Ջեներն ու Ջոնաթան Չեբանը։

Քիմը մարզումներին է գնացել նորածին դստեր հետ, որին հունվարին լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը։

Գլխավոր թեմաներ